Ես չեմ փոխել իմ հեռախոսահամարը․ Մակրոնը պատրաստ է խոսել Պուտինի հետ
copy image url

Ես չեմ փոխել իմ հեռախոսահամարը․ Մակրոնը պատրաստ է խոսել Պուտինի հետ

Արտաքին 1 տարի առաջ - 11:14 16-12-2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՝ նշելով, որ «չի փոխել հեռախոսահամարը»:

«Եթե Պուտինը ցանկանում է երկխոսություն և Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելու առաջարկներ ունի, ես պատրաստ եմ աշխատել նրա հետ ։

Ես չեմ փոխել իմ հեռախոսահամարը»,- պատասխանել Է Մակրոնը Ռուսաստանի նախագահի հետ երկխոսությունը պահպանելու մասին հարցին ՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։