Արտաքին 4 տարի առաջ - 14:48 16-11-2021

Սահմանային ճգնաժամը Մերկելը քննարկել է Լուկաշենկոյի հետ, Մակրոնը՝ Պուտինի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նոյեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հաղորդվում է նրա պաշտոնական կայքում։ Եվրամիությունը չի ճանաչում Լուկաշենկոյի լեգիտիմությունը՝ որպես Բելառուսի նախագահ, և Գերմանիայի պաշտոնական հաղորդագրության մեջ նրա պաշտոնը չի հիշատակվում։

Բանակցությունները, բելառուսական կողմի տվյալներով, տևել են մոտ 50 րոպե։ Քաղաքական գործիչները քննարկել են բելառուսա-լեհական սահմանին միգրացիոն ճգնաժամը և փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։ Նրանք պայմանավորվել են նաև հետագա շփումների շուրջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Սրանք Լուկաշենկոյի հետ Մերկելի առաջին բանակցություններն են 2020 թվականի օգոստոսին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո։ Քվեարկության արդյունքները բողոքի ալիք են բարձրացրել երկրում, որոնք կոշտ կերպով ճնշվել են իշխանությունների կողմից։ Դրա համար Եվրամիությունը պատժամիջոցների մի քանի փաթեթ է սահմանել Բելառուսի դեմ։

Բելառուսա-լեհական սահմանին տիրող իրավիճակը հեռախոսազրույցում քննարկել են նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը։ Նրանք համաձայնել են ճգնաժամի դեէսկալացիայի անհրաժեշտության հարցում, սակայն տարակարծիք են եղել դրա պատճառները գնահատելու հարցում:

Եվրամիությունը պնդում է, որ ճգնաժամն առաջացել է Բելառուսի իշխանությունների գործողությունների պատճառով, որոնք Մերձավոր Արևելքից ներգաղթյալներին գայթակղում են երկիր և ստեղծում բոլոր պայմանները, որպեսզի նրանք փորձեն հատել ԵՄ-ի հետ սահմանն առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ Լեհաստանը կարծում է, որ սահմանային ճգնաժամի մեջ ներգրավված է ոչ միայն Մինսկը, այլև Մոսկվան։

Վլադիմիր Պուտինը հերքել է մեղադրանքները և պնդել, որ ներգաղթյալներն իրենք են հասել սահման։ Ռուսաստանի նախագահը խոստացել է «այս թեման բարձրացնել» Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտարարել է Ելիսեյան պալատը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում