Եթե գիտեին, որ անլուծելի է, ապա ինչո՞ւ էին խոստանում պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը, ստո՞ւմ էին 
copy image url

Եթե գիտեին, որ անլուծելի է, ապա ինչո՞ւ էին խոստանում պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը, ստո՞ւմ էին 

Միտք Ներքին 1 տարի առաջ - 08:45 12-12-2023
Երբ հանրային գործիչը ակնհայտ սխալ բան է ասում, իսկ հետևորդները մեքենայաբար կրկնում են, ապա սխալ տպավորություն է ձևավորվում, թե կա՛մ դեբիլ են, կա՛մ տգետ։ Պատկերացրեք՝ ինչ հետևանք կունանա վարչապետի սխալ խոսքը։

Իջևանում դեկտեմբերի 9-ին ՔՊ նախաձեռնող խմբի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «Մենք ուղղակի 30 տարի ժամանակ ենք վատնել, մեր ժամանակը և ռեսուրսները ծախսել ենք մի խնդրի վրա, որն, ի սկզբանե, անլուծելի էր: Մեզ հիմա մեղադրում են, թե դուք ասացիք՝ հետամուտ կլինենք ԼՂ ինքնորոշման իրավունքին ու հետամուտ չեղաք: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք ոչ միայն ասել ենք, այլեւ փորձել ենք հասկանալ՝ ինչ է նշանակում ինքնորոշման իրավունք: Միջազգային հանրությունը 1996-ի դեկտեմբերի 6-ին, Լիսաբոնի գագաթաժողովում տեղի ունեցած քննարկումների արդյունքով, ըստ էության, մեզ ասել էր հետեւյալը՝ ինքնորոշման իրավունքի ձեր բարձրագույն նշաձողը կարող է լինել ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում»:

Ի սկզբանե անլուծելի խնդիր կա ծույլերի, վախկոտների համար։ Երբ Փաշինյանն ասում է՝ «30 տարի ժամանակ ենք վատնել, մեր ժամանակը և ռեսուրսները ծախսել ենք մի խնդրի վրա, որն, ի սկզբանե, անլուծելի էր», ապա արդարացնում է անհայրենիք ցինիկներին, որոնք 88-ից մինչև հիմա ծիծաղում են Արցախի ինքնորոշման համար պայքարողների, նստացույց, հացադուլ անողների, կռված տղեքի վրա, իսկ զոհվածներին «էշ նահատակ» անվանում։

Այս արտահայտությունը քննադատելի է նաև ՔՊ-ի 2021-ի ԱԺ նախընտրական խոստումների համատեքստում։ Եթե այդ ժամանակ գիտեին, որ խնդիրն անլուծելի է, ապա ինչո՞ւ էին խոստանում պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ստո՞ւմ էին։

Քաղաքական գրագիտություն ունեցողը գիտի, որ Արցախի նման բազմաթիվ հարցեր կան աշխարհում։ Դրանց մի մասը լուծվել է միջազգային իրավունքի երաշխիքներով։ Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Արցախի նման հարցերի լուծման առաջին պլանում ինքնորոշվողի քաղաքակրթական ընտրության հարցն է։

Հիմա շատերը գիտեն, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը հայանպաստ լուծում կստանար, եթե ՀՀ իշխանությունը 1994-ի զինադադարից հետո ՀՀ-ում ռուսական զորքեր չպահեր։ Այդ ժամանակ միջորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ ռուսական զորքերը հանվեցին Ադրբեջանից ու Արցախից։ Բայց ՀՀ իշխանությունն այլ ընտրություն կատարեց՝ 1995-ի մարտի 16-ին թույլ տվեց, որ ՀՀ-ում ռուսական ռազմակայան տեղակայվի։ Լիսաբոնում 1996-ի դեկտեմբերին քննարկված Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին տեքստը ՀՀ-ի 1995-ի մարտի 16-ի հակաքաղաքակրթական ընտրության համարժեք արձագանքն էր։ ՀՀ իշխանությունը քաղաքակրթական ընտրության հնարավորություն ունեցել է նաև 1998-ին, 2008-ին, և հատկապես՝ 2018-ին հեղափոխությունից հետո, բայց կրկին նույն ընտրությունն է արել։ Այսիքն՝ եթե Փաշինյանն ասեր, որ իր սխալ ընտրության հետևանքով խնդիրը չի լուծվել, ապա իր խոստովանությունը օգտակար կլիներ ժողովրդի և վաղվա իշխանության համար։

Փաշինյանը նաև ծանր մեղադրանք է առաջադրում։ Նրա խոսքից ենթադրելի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը իմացել են, որ խնդիրն անլուծելի է, բայց 30 տարի ժամանակ ու ռեսուրսներ են վատնել։ Նա փաստացի խոստովանում է, որ նախորդ տարիներին միտումնավոր վատնել է հարկատուների միջոցները, պարտքեր կուտակել, գործել ժողովրդի դեմ։

Այս մեղադրանքից խուսափելու մեկ տարբերակ ունի Փաշինյանը։ Կարող է ասել, որ խոսքն այս վերաբերում է ոչ թե հայ, այլ ռուս ժողովրդին։ Այնուհետև՝ կարող է մինչև դեկտեմբերի 26-ը ուղերձ հղել ռուս գործընկերոջը, կոչ անելով՝ դադարեցնել պատերազմն Ուկրաինայի ժողովրդի ազատության դեմ, դուրս գալ Ղրիմից, կապիտույացիա ստորագրել 1975-ի քարտեզներով։ Ուղերձի վերջում էլ կարող է ցավակցել, որ ռուսները 30 տարի ժամանակ և ռեսուրսներ են վատնում մի խնդրի վրա, որն, ի սկզբանե, անլուծելի է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:46 Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ. էս էջը Հայաստանում պետքա փակվի, ընդմիշտ. Աշոտ Փաշինյան
21:07 Այսօրվա բեմադրված ձերբակալությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում ՀՀ-ում. Արտակ Բեգլարյան
15:38 Վերելակն ընկել է 12-րդ հարկից․ ներսում մարդիկ են եղել
22:12 Իշխանությունը հորինված թղթի վրա ապօրինի հետապնդումներ է իրականացնում. Լևոն Քոչարյան
22:39 2-րդ երկրաշարժը՝ Մարտունի քաղաքի մոտ
21:24 Փաշինյանն անցել է անգամ դավաճանության բոլոր գծերը, նա թշնամի է. Սրբազան պայքարի մասնակից
23:57 Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր. Ալեն Սիմոնյանը՝ «հեղաշրջման պլանի» մասին
23:42 Մեկ բան շատ հստակ է՝ իշխանական ռեժիսորներն անտաղանդ են. Հրանտ Մելիք-Շահնազարյան
23:23 Հոգևոր ու ազգային շղարշի ներքո հանդես եկող հայրենադավները մի առաջադրանք ունեն՝ խարխլել պետության հիմքերը. Պապիկյան
17:15 100 հազար եվրո՝ 3 օրվա համար, շամպայնով լոգանք․ Աննա Հակոբյանի շքեղ հանգիստը՝ Անթալիայում

Ձեզ գուցե հետաքրքրի