Մամուլ 2 տարի առաջ - 08:27 12-12-2023

Ո՞ւմ համար է Երեւանի քաղաքապետարանը 100 հատ կրծքանշան գնել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեւանի քաղաքապետարանը 100 հատ կրծքանշան է գնել, որոնց հատի արժեքը 4 հազար դրամ է։ Կրծքանշանները կոչվում են «Երեւան», այն ունի ծածանվող դրոշի տեսք, որի վրա պատկերված է Երեւանի զինանշանը, եւ նախատեսված է հագուստի վրա ամրացնելու համար։ Երեւանի քաղաքապետարանից՝ մեր հարցին ի պատասխան, թե ում համար են նախատեսված կրծքանշանները, պատասխանեցին՝ ավագանու անդամների համար։

Հետաքրքրվեցինք նաեւ՝ բոլորի՞ն է տրվելու, թե՞ որոշ անդամներ են ստանալու՝ պարգեւատրման կարգով։ Քաղաքապետարանից ասացին, որ ավագանու բոլոր անդամների համար է։ Ի դեպ, Երեւանի ավագանին 65 անդամ ունի, այնպես որ, 35 կրծքանշան էլ դեռ կավելանա` կարող են քաղաքապետարանի աշխատողների մի մասին էլ նվիրել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից