Ներքին 2 տարի առաջ - 20:03 11-12-2023

ՊԾ Արմավիրի գումարտակի հրամանատարը փնտրում է պարեկի ավտովթարի տեսանյութը տարածողին․ shamshyan.com

ՊԾ Արմավիրի գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանը շատ ծանր է տանում, որ մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին զանգվածային լրատվամիջոցներով բարձրաձայնvում է, փոխարենը հետաքրքրվում է, թե ով է մարզում տեղի ունեցած վթարի մասին «Tik Tok», «Facebook», «odnoklassnik» սոցիալական ցանցերում նյութեր գցել։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 8-ին, խուլիգանություն, որն ավարտվել է ավտովթարով, դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այդ օրը ծառայության ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Արմավիրի մարզի 2-րդ գումարտակի 1-ին դասակի պարեկը ծառայության ընթացքում Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում նկատել է, Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի առջևի կողային ապակիները ակնհայտ եղել է մգեցված: Նշված ավտոմեքենան վարորդը կայանել է Բաղրամյան փողոցի սկզբնամասում և իջել ավտոմեքենայից, սակայն պարեկը մոտենալով նրան ներկայացել և պահանջել փաստաթղթերը , վարորդը ոչ միայն չի ենթարկվել պարեկին այլև սկսել է զազրախոսել, ավտոմեքենայի դռները փակել ու հեռացել է:

Որոշ ժամանակ անց վերադարձել է, շարժի է դրել ավտոմեքենան և սահմանված արագությունը գերազանցել, չենթարկվելով պարեկի օրինական պահանջներին կարմիր լույսի տակ սկսել է երթևեկել մի քանի փողոցներով և նույն խախտումներով շարունակել է մեքենան վարել միչև Արարատյան փողոց և Արարատյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկ: Նշված խաչմերուկում դարձյալ չի ենթարկվել պարեկի օրինական «կանգառ» ազդանշանին և դարձյալ կարմիր լույսի տակով դիտավորյալ անցել է հանդիպակաց գոտի, կտրուկ արգելակել ավտոմեքենան, որի արդյունքում բախվել է պարեկի ծառայողական ավտոմեքենային:

Բախումից հետո նա շարունակել է խփված Mercedes-ով երթևեկել, ապա ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհի հանդիպակաց գոտում, իջել ավտոմեքենայից և մտել ավտոմեքենային հարակից ինչ-որ տուն և մի քանի րոպե անց վերադարձել, սակայն այդ ժամանակ արդեն մի քանի պարեկային ծառայողներ են ժամանել դեպքի վայր, որտեղ Mercedes-ի վարորդը դարձյալ չի ենթարկվել պարեկներին, հետո՝ նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների օրինական պահանջներին և սկսել է հայհոյանքներ հնչեցնել ոստիկանների հասցեին:

Տեսնելով, որ նա չի հանդարտվում, նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա եղել է Արմավիրի բնակիչ 30-ամյա Կոլյա Ս.-ն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ