Արտաքին 2 տարի առաջ - 13:30 11-12-2023

Բայդենը Զելենսկուն հրավիրել է Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Սպիտակ տանը հանդիպման՝ քննարկելու ՌԴ-ի դեմ շարունակվող պայքարը և Կիևին ԱՄՆ-ի շարունակական աջակցության «կենսական նշանակությունը»։ Ինչպես փոխանցում է CNN-ն, հանդիպումը կկայանա դեկտեմբերի 12-ին։

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ Բայդենն ու Զելենսկին կքննարկեն Ուկրաինայի «հրատապ կարիքները»։

«Քանի որ Ռուսաստանը մեծացնում է հրթիռային և անօդաչու սարքերով հարվածները Ուկրաինային, առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի հրատապ կարիքները և ԱՄՆ-ի կողմից շարունակական աջակցության կենսական նշանակությունը այս կրիտիկական պահին», - ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի հայտարարության մեջ:

Ուկրաինայի նախագահի գրասենյակն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ Ուկրաինայի առաջնորդը Վաշինգտոն կժամանի երկուշաբթի։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած