Ուղիղ եթեր
ՌԴ երկրի ղեկավարի հրամանով՝ մարդու են առևանգում ՀՀ-ում. ո՞ւր են անկախության պաշտպանության շարժման հետևորդները 
copy image url

ՌԴ երկրի ղեկավարի հրամանով՝ մարդու են առևանգում ՀՀ-ում. ո՞ւր են անկախության պաշտպանության շարժման հետևորդները 

Ներքին Միտք 1 տարի առաջ - 08:45 11-12-2023
ՀՀ-ում ռուսական զորքերի ներկայությունն ապօրինի է, քանի որ ռուսական զորքերի տեղակայման մասին պայմանագրի հայերեն տարբերակը չի եղել, գոյություն չունի։ Նույնիսկ ՔՊ-ական իշխանություններն են արդեն հասկանում, որ ՀՀ տարածքում ռուսական զինված ներկայությունը ազգային անվտանգային սպառնալիք է։

102-րդ ռազմակայանը հայտնի է ծանր հանցագործություններով։ Վերջերս ավելացավ ևս մեկը։ Ռազակայանում գործող ռուսական ռազմական ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքում առևանգել են ՌԴ քաղաքացի Դմիտրի Սեդրակովին։ Նա 102-րդի ծառայող չի և չի գտնվել ռազմակայանի տարածքում։ Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ ՌԴ-ում պայմանագրային զինծառայող է եղել, սակայն Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո հրաժարվել է ծառայությունից ու տեղափոխվել Հայաստան՝ իր հարյուր հազարավոր հայրենակիցների նման։ Օրերս, ինչպես Սաքունցին ասել են 102-րդից, Սեդրակովին ձերբակալել են ու Գյումրիի ռազմակայան տեղափոխել։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված, նա պատիժը կրելու է ՌԴ-ում։ Նույնիսկ եթե ՀՀ-ին ոչ ոք չհանդիմանի միջազգային պարտավորությունները չկատարելու՝ մարդու իրավունքները չերաշխավորելու համար, միևնույն է՝ ՀՀ միջազգային հեղինակությունն արդեն լրջորեն տուժել է։

ՌԴ ռազմական ոստիկանության կատարածը հանցագործություն է՝ մարդու առևանգում, պատժվում է ՀՀ օրենքով։ Հետախուզման մեջ գտնվող օտարերկրացուն միայն ՀՀ իրավապահներն իրավունք ունեն ձերբակալել։ Եթե ՌԴ-ն ասում է, թե ՀՀ տարածքում ձերբակալել է Սեդրակովին, այդպիսով ցույց է տալիս, որ չի ճանաչում ՀՀ սուվերենությունը, արհամարհում է ՀՀ ինքնիշխան իրավունքները։ Ու՞ր են անկախության պաշտպանության շարժման հետևորդները։ Ինչու՞ չեն թափվել փողոց։ Գուցե՝ կարծում են, թե ՔՊ-ական իշխանությունը Գյումրին հանձնե՞լ է ռուսներին։

Ավելին՝ 102-րդն ուղղակի հայտարարում է, որ ՌԴ նախագահի հրամանով՝ մարդու են առևանգել ՀՀ-ում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Կրեմլից հրաման գա՝ ձերբակալել հայ բարձրաստիճան պաշտոնյայի։ Արդյո՞ք պաղ հայացքով նայելու ենք, թե ինչպես ռուս ռազմական ոստիկանները նրան կառևանգեն, կտանեն 102-րդ, հետո կկանգնեցնեն պատի տակ։ Պատմության մեջ նման բան եղել է։ 1956-ի նոյեմբերի 22-ին Բուդապեշտում Կրեմլի հրամանով՝ խորհրդային ուժերի կողմից առևանգվել է Հունգարիայի նախարարների խորհրդի նախագահ Իմրե Նաձը, դատվել ու կախաղան բարձրացվել Հունգարիայում գտնվող ռուսական ռազմակայանում։

Եթե Սեդրակովի պաշտպանությունը վարում է իրավապաշտպան Սաքունցն, այլ ոչ թե դատախազությունը, ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, եթե ԱԳՆ-ն նոտա չի հղում, չի պահանջում ներողություն խնդրել, ապա կարելի է ասել, որ ՀՀ-ում անկախության պաշտպանության շարժումը չի առաջնորդում Փաշինյանը, ինչպես նա սեպտեմբերի 24-ին հավաստիացնում էր արևմտյան գործընկերներին։ Իսկ եթե հակառակն է, և Փաշինյանն իսկապես անկախության ջատագով է, ապա ՀՀ իշխանությունները առևանգված ՌԴ քաղաքացուն պիտի փորձեն ազատել ու պահել ՀՀ-ում։

Շրջանառվում է նաև կասկածելի վարկած, իբր Սեդրակովին ձերբակալելու հարցում ռուսներին օժանդակել են հայ չինովնիկները։ Վարկածը տրամաբանական է, քանի որ չինովնիկներն ունեն տեղեկատվություն ՀՀ-ում ապրող ռուսների գտնվելու վայրի մասին։ Եթե այս վարկածը ճշմարիտ է, ապա ՀՀ ինքնիշխանության, միջազգային հեղինակության, տնտեսության ու ժողովրդի դեմ գործել է նաև 5-րդ շարասյունը։

Իսկ ի՞նչ կլինի, եթե ՀՀ իշխանությունները ոչ թե պայքարեն ռուսների ապօրինության դեմ, այլ աջակցեն ռուս ռազմական ոստիկաններին, միասնաբար ձերբակալեն այստեղ ապրող ռուս զինապարտ երիտասարդներին։ Այս դեպքում ՀՀ-ում ապրող ռուսներն ուղղակի կլքեն ՀՀ-ն, իսկ արևմտյան գործընկերները հիմնավոր կկասկածեն, որ ՀՀ-ն կրկին հակաքաղաքակրթական ուղի է ընտրել, աջակցում է ՌԴ-ին, գործում իր ժողովրդի ազատության դեմ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
19:04 Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին
17:00 Նոր մուտացիա. Փաշինյանը կռվելու է ռուսական ուսադիրներո՞վ