Մշակույթ 2 տարի առաջ - 19:37 10-12-2023

Իմ թշնամին ես եմ․ այսօր դերասան Խորեն Աբրահամյանի հիշատակի օրն է

«Իմ բախտը բերել է՝ ընդամենը քսան-քսաներկու տարեկանում մի քանի ֆիլմերում արդեն նկարվել էի: Գնացի Մոսկվա, շփվում էի ոչ ավել, ոչ պակաս` Սմոկտունովսկու, Ուլյանովի, Եվստիգնեեւի, մյուսների հետ: Սա ուրիշ մի բան էր, թեեւ ես արդեն լավ դերասաններ տեսել էի, խաղացել էի Փափազյանի, Հրաչյայի հետ…

Հիշում եմ՝ երբ մայր թատրոն մտա, Արմեն Գուլակյանն զգուշացրեց՝ կարող է տասը տարի լուրջ դերեր չխաղաք, բայց բախտ համարեք, որ կանգնելու եք Փափազյանի, Ներսիսյանի կողքին…»,- մի առիթով պատմել է Խորեն Աբրահամյանը:

Բայց ճակատագօրը բարեգութ եղավ երիտասարդի հանդեպ ու 1958 թ․ պիտի տեղի ունենար «Առաջին սիրո» երգը ֆիլմի պրեմիերան ու փոխեր ամեն ինչ․ «Երեկ մի մարդ էի, արթնացա՝ հայտնի մարդ՝ հսկայական Խորհրդային Միության մեջ: Էդ ֆիլմի հաջողությունը աննախադեպ էր»,- տարիներ անց հիշել է դերասանը։



Այսօր դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի հիշատակի օրն է։

1982 թվականին Սունդուկյանի անվան թատրոնում Խորեն Աբրահամյանը բեմադրեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն», որը բեմ բարձրացավ առաջին ու վերջին անգամ։ Պեպոն զայրացրել էր Հայաստանի կուսակցական ղեկավարությանը։

Այս դեպքից հետո դերասանները, որոնք ժամանակին երդվում էին նրա անունով, նրա դեմ էին դուրս եկել։ Ահա այս օրերին նա հանգեց մի կարևոր իմաստության․ «Մի թշնամի կա, որ չեմ կարող հաղթահարել, մի թշնամի կա, որ ոչ մեկդ չի կարող հաղթահարել, մի թշնամի կա՝ ամենաանտանելին, ամենասոսկալին․ իմ թշնամին ես եմ․․․»։



Պաշտում էր ճշմարտությունը․ կյանքում հենց դա էր իր հավատամքը․ «Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտը էսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն: Իսկ լավը, վստահ եմ, կգա»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց