Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:15 08-12-2023

ՔՊ-ի հետ հանդիպում եմ ունեցել, բազմաթիվ հարցեր ենք քննարկել. ՄՊՊՀ անդամի ընդդիմության թեկնածու

Խորհրդարանական ընդդիմությունը մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուի պաշտոնում առաջադրել է Մանվել Բադալյանին։

Նրա կենսագրությունը խորհրդարանականներին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մանվել Բադալյանն իր ելույթում նշեց, որ ընդունել է ընդդիմության առաջարակը, քանի որ կարևորում է այդ ոլորտը։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հարցրեց՝ բազմափորձ մարդ եք, ո՞նց եք գնահատում մինչեւ 2018-ի թավշյա ժողովրդական հեղափոխությունը եւ դրանից հետո տնտեսական մրցակցության, մենաշնորհների, հովանավորչության վիճակը:

Մանվել Բադալյանը պատասխանեց, որ ձեռնարկատիրության ոլորտում մեր երկրում պետք է մենաշնորհներ չլինեն, բայց եղել են: Ավելին՝ նա ասաց, որ հանդիպել է ՔՊ խմբակցության հետ եւ այնտեղ էլ է ասել, որ հիմա մանր ձեռներեցության շրջանում տնտեսական ակտիվություն է տեսնում առավել, քան նախկինում: Խոսելով հովանավորչության մասին՝ նա ասաց, որ դա մեր գենետիկայում կա, նաեւ խորհրդային ավանդույթներով է եկել. «Պայմանավորված է նաեւ նրանով, որ մենք բոլորս բոլորիս ճանաչում ենք, ընկեր ենք, ծանոթ ենք, հարեւան ենք, բարեկամ ենք եւ այլն: Ձեռնարկատիրության մեջ հովանավորչությունը անթույլատրելի է, ով էլ նա լինի: Խմբակցության հետ հանդիպման ժամանակ ինձ նաեւ հարց հնչեց, հանձնաժողովի անդամները պիտի կարողանան վեր կանգնել բոլոր տեսակի սուբյեկտիվ միջնորդություններից, միջամտություններից»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ