Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:10 08-12-2023

60 տարի էս տան մեջ ապրել ենք, տեգրս տանից հանեց. քաղաքացիները մեքենայի մեջ են գիշերելու

Այսօր Արգիշտի 9/16 հասցեի բնակիչներն ահազանգել էին՝ ասելով, որ իրենց տանից վտարում են։

Օragir.News-ի նկարահանող խմբին տան բնակիչներից մեկը՝ տիկին Հասմիկը, պատմեց, որ ամուսնու եղբայրը, ով 35-40 տարի է այդ հասցեում չի ապրել, ինչ-որ ձևով տունը սեփականաշնորհել է և իրենց տանից դուրս է հանում։

Նշենք, որ տան բնակիչները հրաժարվում էին ազատել առանձնատունը, ինչի համար ժամանել էին ոստիկաններ և կարմիրբերետավորներ։ Ոստիկանների հետ մի քանի ժամ տևած բանակցություններից հետո 6-հոգանոց ընտանիքը, որից մեկը 8 տարեկան անչափահաս երեխա է, վերցրին առաջին անհրաժեշտության իրերն ու լքեցին տունը։

Ընտանիքը գիշերելու էր մեքենայի մեջ, քանի որ ինչպես իրենք էին ասում գումար չունեն բնակարան վարձակալելու համար։

Հիշեցնենք, որ 1 ամիս առաջ Oragir.News-ի հետ զրույցում կինը պատմել էր, որ ամուսնու եղբայրը նրանց համոզել է տուն վարձել և տեղափոխվել՝ խոստանալով 1 ամսվա վարձը վճարել, սակայն ընտանքի հայրը չի աշխատում հիվանդությունների պատճառով, իսկ որդին մի կերպ հասցնում է ընտանիքի հոգսը հոգալ, և բնակարան վարձակալելու հնարավորություն չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում