Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:52 07-12-2023

Առաջարկվում է ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն․ ԱԳ փոխնախարար

Առաջարկվում է ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն․ ԱԳ փոխնախարար
Ազգային ժողովում դիվանագիտական ծառայության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, զեկուցոլով նախագիծը, նշեց, որ այս փոփոխությունը պայմանավորված է արտաքին գործերի նախարարության գործունեության շարունակականության ապահովման, արդյունավետության բարձրացման, Սահմանադրությամբ ամրագրված օրենքները լիազորված նորմերով ապահովելու, ինչպես նաև հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ։

«Պետական կառավարման համակարգի միասնականությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ԱԳՆ դիվանագիտության ծառայության պաշտոն համարվող գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն։ Նշվածն իրականացնելու համար ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարին վերաբերող իներորդ հոդվածում անհրաժեշտ է ամրագրել, որ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն է, իսկ գլխավոր քարտուղարի՝ որպես դիվանագիտական ծառայողի նշանակմանը վերաբերող նույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերը ուժը կորցրած ճանաչել»,- ասաց Մնացական Սաֆարյանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում