copy image url
Միտք 5 ամիս առաջ - 14:45 07-12-2023

1988-ի առաքինի սերունդը անբարո զավակներ ու սերունդ դաստիարակեց․ Վահե Լորենց

Պատմաբան Վահե Լորենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիշողությանս մեջ ամենատխուր ամանորը եղել է 1989 թվականին և․․․ 2021 թվականին։

Երկրաշարժից հետո երբեք որևէ մեկը կոչ չհնչեցրեց, թե ամանոր մի նշեք․․․ Բայց․․․ հասարակության մեջ բարոյական ցուցիչը բարձր էր։ Կար համերաշխություն, հայրենասիրություն, հայրենատիրություն, ի վերջո՝ մարդը Մարդ էր․․․

Եվ համերաշխության դրսևորում էր, որ ամանոր ոչ մեկ չնշեց։ Մեր տանը զույգ մոմեր էր վառված։ Հեռուստացույց չմիացվեց, տոնական սեղան չկար, այցելություններ չկային․․․
Այսպես ողջ երկրում էր։ Ամո՛թ էր խրախճանքը, զվարճանքը, տոնական սեղանը․․․․

2020 թվականի պատերազմը, ամոթալի, խայտառակ պատերազմը հազիվ ավարտված՝ մայրաքաղաքում հրավառություն էր։ Մարդիկ ամանորյա եռուզեռի մեջ էին, երբ երկրում տաս հազարի չափ զոհ ունեինք, կրկնակի և եռակի անգամ շատ ֆիզիկապես ու հոգեպես խեղված մարդիկ․․․
Բայց․․․ երկիրն ամանոր էր նշում։

Մեր տանն անգամ տոնածառ չդրվեց։ Երեխաներս անգամ բացատրություն չպահանջեցին։ Իրենք հասկացել էին, գիտեին, որ պատերազմում պարտվել ենք, որ Արցախ ենք կորցրել, որ իրենց շատ հորեղբայրներ հետ չեկան, զոհվեցին, որ իրենց շատ եղբայրներ ու քույրեր որբ մնացին․․․

Իմ զավակները իրենց որբացած եղբայրների, քույրերի հետ անցկացրեցին այդ օրերի մի զգալի մասը․․․
Հիմա․ Արցախը հայաթափվեց․․․ և տեսնում եմ, ոնց են մայրաքաղաքը, գավառները տենդագին նախապատրաստվում ամանորին․․․
Ինչ եռուզեռ է, ասես հաղթանակի շքահանդեսի են պատրաստվում։

Այո, 1988-ի առաքինի սերունդը անբարո զավակներ ու սերունդ դաստիարակեց, քանզի մեր հասարակության բարոյական ցուցիչն այժմ զրոից ցածր է․․․
Արցախի կորստյան հետ հաշտ, հիմա տոնական մթնոլորտում անհատ քաղաքացի թե պետություն․․․ խրախճանքի են պատրաստվում։
Մեր տանը տոն չի լինելու։ Երաժշտություն չի լինելու, մեր տանը ամանորյա շքեղություն չի լինելու, հյուրեր չեմ ընդունելու, տոնական այցեր չեն լինելու։
Դուք՝ զատո աշխարհի ամենաառաքինի հայերով շլացրեք իրար ձեր խանդավառությամբ ու ամանորյա հրավառություն կազմակերպեք․․․ Ամեն»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները