Ներքին 2 տարի առաջ - 13:41 04-12-2023

Ես այդ 5-րդ շարասյան տեղը մինչ օրս չգիտեմ. Տիրան Խաչատրյան

«Ես չգիտեմ բանակում 5-րդ շարասյուն.... ես էդ 5-րդ շարասյան տեղը մինչ օրս չգիտեմ, եթե ինքը գիտի, ինչի՞ չի նշում՝ ովքե՞ր են պարագլուխները կամ կազմում եղողները»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ «5-րդ շարասյան» վերաբերյալ հայտարարությանը, ասել է ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ հայտարարություններն անիմաստ PR են և հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ են հետապանդում։

Խաչատրյանի խոսքով այսօրվա իշխանության նպատակը Արցախը հանձնելն է եղել և այն, ինչ իրենք էին պլանավորել և իրականացնում էին ու հիմա էլ շարունակում են իրականացնել, պարզաբանումների անհրաժեշտություն չունի։

«Որպեսզի արդարացում ունենան, իհարկե, պետք է դրա հետ կապված մեղավորներ, տարբեր պատճառաբանություններ գտնեն: Եթե հանձնելու հետ կապված պատճառաբանությունները կան, այդ դեպքում ինքը ասում էր՝ ես բանակցություններն սկսում եմ զրոյական կետից, իմ կետից, ես որևէ մեկի արածը չեմ շարունակում: Եթե հանձնել էին, թող ինքը չշարունակեր այդ հանձնելը: Եթե եղել է գործընթաց, որին ինքը դեմ է, թող հակառակ քայլերն իրականացներ, ինչի՞ մասին է խոսքը: Իր արդարացումը մերկապարանոց է, անիմաստ ու դատարկ բան է»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք