Էրդողանը վստահեցնում է` Թուրքիան միշտ հանդես է եկել խաղաղության օգտին
copy image url

Էրդողանը վստահեցնում է` Թուրքիան միշտ հանդես է եկել խաղաղության օգտին

Արտաքին 1 տարի առաջ - 21:15 01-12-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը բոլոր ճգնաժամերի ժամանակ հետևողականորեն հանդես է եկել խաղաղության օգտին ես ջանքեր է գործադրել, որպեսզի դրանք լուծվեն «արդարության և հավասարության» հիման վրա։

Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին Էրդողանն ասել է Դուբայում`կլիմայի փոփոխությանը նվիրված համաշխարհային գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Իսրայելական ագրեսիայի հետևանքով ավելի քան 16 հազար անմեղ պաղեստինցիների՝ հիմնականում երեխաների և կանանց մահը ոչ մի բանով չի կարող արդարացվել», - ասել է նա:

Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ հանցագործությունների մեղավորներին անհրաժեշտ է միջազգային իրավունքի առաջ պատասխանատվության ենթարկել: