Արտաքին 2 տարի առաջ - 13:08 29-11-2023

Նեթանյահուն պատմության մեջ մտել է որպես «Գազայի հատվածի դահիճ»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմության մեջ է մտել որպես «Գազայի հատվածի դահիճ»։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի իր ելույթում։

«Նրանք բառացիորեն ցեղասպանություն են իրականացրել 2,3 միլիոն մարդու նկատմամբ՝ կտրելով նրանց սնունդը, վառելիքը, դեղորայքը, հացը, լույսը, ջուրը, կապը, շրջափակելով 360 կիլոմետրանոց բացօթյա բանտում»,- ասել է Թուրքիայի առաջնորդը։

Էրդողանի խոսքով՝ Գազայում անցյալ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկը կատարած Նեթանյահուն իր անունը պատմության մեջ արդեն գրել է որպես «Գազայի դահիճ»։ Նա նշել է, որ այս սև խարանը ոչ միայն Նեթանյահուի ճակատին է, այլև բոլոր նրանց, ովքեր նրան անվերապահորեն աջակցում են։ Ամոթի այս բիծը երբեք չի մաքրվի։

Վերջինս հայտնել է, որ երբեք չեն մոռանա Գազայում կատարված մարդկության դեմ հանցագործություններն ու պատերազմը, արևմտյան երկրների անգործությունը, բացառությամբ մեկ-երկուսի»։

«Մենք կփորձենք բոլոր հնարավոր միջոցները՝ Իսրայելի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու միջազգային իրավունքի, ինչպես նաև մարդկային խղճի առաջ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ