Մշակույթ Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:51 27-11-2023

Իզաբելլան ասում էր՝ Անահիտը շատ է նման հորը, նայել չի լինում. Գոհար Չարենցի հուշերից

Տպագրվել է Եղիշե Չարենցի «Էպիգրամներ և սատիրական բանաստեղծություններ» անունը կրող ժողովածուն։ Այն կազմել է Գոհար Չարենցը։

Չարենցի 86-ամյա տարելիցի կապակցությամբ այսօր տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։ Չարենցի հայտնի «սև տետրի» գործերը տպագրվում են՝ հավատարիմ մնալով չարենցյան ձեռագրերին։ Որոշ ձեռագրերի դեպքում տպագրված էջի կողքին առկա են նաև ձեռագիր տարբերակները։

Oragir.News-ն այսօր հյուրընկալվել է Եղիշե Չարենցի թանգարանում և զրուցել Չարենցի թոռնուհու՝ Գոհար Չարենցի հետ։ Վերջինս մեզ հետ կիսվեց իր հիշողություններով։

«Մայրս՝ Անահիտ Չարենցը՝ Չարենցի կրտսեր դուստրը, երկու տարեկան էր, երբ Չարենցին տարել են Երևանի բանտ, իսկ մի քանի ամիս անց էլ բանտարկվել է նաև մայրը՝ Իզաբելլա Չարենցը, ապա աքսորվել և այնտեղից վերադարձել միայն 35 տարի անց, երբ երեխաներն արդեն մեծ էին։ Մորս պահում էր տատիկը, իսկ մորաքրոջս տվեցին մանկատուն։ Մինչև 1955 թվականը Չարենցը արգելված գրող էր։ Նրա անունը տալն էր նույնիսկ արգելված, իսկ ստեղծագործություններն ու գրքերը որևէ մեկը չէր կարդում, կամ նույնիսկ չէին ասում, որ իրենք ունեն տանը պահած։ Մայրս ինձ պատմել է, որ երբ ինքը 10 տարեկան երեխա էր, և Չարենցը դեռ արդարացված չէր, իր հայերենի ուսուցչուհին իրեն սովորեցրել էր «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը՝ իհարկե, չասելով, որ նրա հայրն է գրել։ Եվ պատմում է, որ հաճախ իրեն կանչում էին ուսուցչանոց և ֆիզկուլտուրայի ուսուցչին դռան առջև կանգնեցնելով, որ որևէ մեկը չմտնի՝ արտասանել էին տալիս «Ես իմ անուշ»-ը։ Եվ ասում է, որ ինքն այն ժամանակ շատ զարմանում էր, որ իր արտասանելու ժամանակ բոլորը լաց էին լինում։ Տարիներ հետո հասկացավ։

Մորից երեխաների բաժանումն այնքան էլ սոսկալի չէր․ իրենք նամակագրական կապ ունեին, պարզապես չէին տեսել իրար այդքան տարի։ Դրանից առաջ մեկ-երկու անգամ մեկ օրով, երկու օրով, մի քանի օրով գալիս էր և ճանաչում էին իրար։ Հիշում եմ, որ ես ինքս տեսա մի անգամ տատիկիս՝ Իզաբելլային, որ շատ տխուր աչքեր ուներ և միշտ սևի մեջ էր։ Հարցնում էին՝ ինչու է միշտ Արփիկի մոտ մնում, իսկ Անահիտի տանը՝ ոչ այնքան, ասում էր՝ ախր շատ նման է հորը, չեմ կարողանում նայել»,-պատմեց Գոհար Չարենցը։

Ամենից շատ դիտված

12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են