Արտաքին 2 տարի առաջ - 18:14 24-11-2023

Թուրքիայի կրթության նախարարն ընդունել է փոքրամասնությունների ներկայացուցիչներին

Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը հանդիպել է ազգային փոքրամասնությունների դպրոցների խորհրդի նախագահների, հիմնադիր-ներկայացուցիչների և տնօրենների հետ: Գրում է Ermenihaber-ը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր և խնդիրներ՝ կապված ազգային փոքրամասնությունների կրթօջախների հետ:

Ուշադրություն է հրավիրվել հայկական դպրոցներում առկա նյութատեխնիկական խնդիրների և Ստամբուլում գտնվող հրեական միակ մասնավոր դպրոցում հեռավար դասընթացի անցկացման վրա՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Ազգային փոքրամասնությունների կրթությունն ապահովող հայկական, հրեական, հունական և ասորական դպրոցների ներկայացուցիչները ցանկություն են հայտնել նորից մեկնարկել դպրոցների խրախուսման համակարգը:

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի «Beyoğlu Öğretmenevi» հյուրանոցային համալիրում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի ներկայիս խորհրդարանում միակ հայ պատգավավոր Սևան Սվաճըօղլուն, հրեական համայնքի ղեկավար Իսհաք Իբրահիմզադեհը, Ստամբուլի ասորական հիմնադրամի ղեկավար Սայիթ Սուսին, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ Ֆաթմա Բեթյուլ Քայան:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը