Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:40 24-11-2023

Տոկոսները շատ բարձր են, բանկերն իրենց ամենակարողի տեղ են դրել. քաղաքացին՝ Փաշինյանին

ՀՀ քաղաքացի Տիգրան Գալստյանն այսօր տեսահարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձրաձայնելով բանկերի՝ բարձր տոկոսով տրամադրող վարկերի մասին. «Բանկերն իրենց վարկային տոկոսները շատ բարձր են դնում ու կարող ա ես իստորիայով ուշացում չունենամ, բայց ինձ մերժեն՝ չասելով՝ ինչի՞, այսինքն՝ ամենակարողի տեղ են իրենց դնում, արհամարհում են»:

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ շատ է փորձ արվում բանկային համակարգը դեմոնիզացնել․

«Բանկային համակարգը շատ է փորձ արվում դեմոնիզացնել, սրա մեջ հասկանալի բան կա, մարդկային էությունից է երևի. մարդիկ հաճույքով փող վերցնում են, վերադարձնելն այնքան էլ հաճելի չէ, բայց տոկոսների պրոբլեմը հասկանալի է: Ուզում եմ հասկանանք` բանկային համակարգը ոնց է աշխատում. վարկը, որ պետք է վերցնեք, բանկերին փող որտեղից, որ մեզ վարկ են տալիս, այն ձևավորվում է հետևյալ կերպ. քաղաքացիներն իրենց գումարը դնում են բանկերում որպես ավանդ. բանկը մի խմբից փողերը հավաքում է, տալիս մեկ այլ խմբի, և որ քաղաքացիները շահագրգռված լինեն փողը ոչ թե դարակում պահել, այլ բանկում, բանկերը տոկոսներ են առաջարկում: Այսինքն` բանկը պետք է փող տվող քաղաքացիներին ավելի շատ տոկոս առաջարկի, որ փող վերցնողներին տա. տոկոսով փող է հավաքում և տոկոսով տալիս։ Տոկոսներն առաջանում են նաև գործառնական ծախսերից՝ բանկը շենք ունի, որի համար ծախսեր է անում, սպասարկում են, մարդիկ են աշխատում... Եթե բանկային համակարգի աշխատանքը ճիշտ պատկերացնենք, պրոցեսները հասկանալի կլինեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ընդունում է` մեզ մոտ տոկոսների բարձր լինելու խնդիր կա, բայց և նշեց, որ դա կախված է նաև համաշխարհային թրենդներից. «Ինչ է տոկոսը, այն փողի գինն է, դա երբեմն ավելանում է, երբեմն նվազում. այստեղ էլ խնդիր կա: Կառավարությունը բանկային համակարգի գործունեությանը որևէ միջամտություն ցույց չի տվել 2018-ից հետո. սա կարևոր գործոն է, որով կարողացել ենք պահպանել ՀՀ-ում մակրոտնտեսական կայունությունը և տնտեսական աճի բարձր ֆոն ապահովել: Բանկը երբեմն ուզում է այնպես անել, որ վարկերը լինեն մատչելի, երբեմն` պակաս մատչելի. սա կապված է գնաճի հետ: Եթե շուկա շատ փող է մտնում, պահանջարկը մեծանում է, դրա հետ գներն էլ են մեծանում, նման դեպքերում բանկը փորձում է զսպել»,- ասաց վարչապետը` հայտնելով, որ այս տարի մեր երկրում գնաճը շատ ցածր մակարդակի վրա է, ինչը լավ է:

Վարչապետը կարևորեց նաև ծախսերի արդյունավետության բարձրացումը: «Եթե մեկը ասի` ինձ երկու միլիոն դրամ տվեք, պիտի հետաքրքրվեք` ինչի համար է ուզում. եթե կազինո է տանելու, պարտվի, դուք կկորցնեք, իսկ եթե համոզիչ ծրագիր ներկայացնի, դուք շահագրգռված կլինեք»,- նշեց նա:



Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում
23:24 Հերացի փողոցի վերգետնյա անցումը անհասանելի է քաղաքացիների համար