Արտաքին 2 տարի առաջ - 16:16 22-11-2023

Դիարբեքիրի փաստաբանների պալատը Իսրայելի վարչապետի դեմ քրեական գործ է հարուցել

Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Դիարբեքիրի նահանգի փաստաբանների պալատը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ Միջազգային քրեական դատարանում գործ է հարուցել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Հաղորդվում է, որ գործը հարուցվել է Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող «ցեղասպանության», «պատերազմական հանցագործության» և «մարդկության դեմ մեղք գործելու» հիմքերով:

Վերոհիշյալ մեղադրանքները հիմնվում են «Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի» 6, 7 և 8-րդ կետերի վրա:

Պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բացի Նեթանյահուից, քրեական գործը վերաբերում է նաև այն մարդկանց, ովքեր գործի շրջանակներում մեղավոր կհամարվեն և նրանց մեղավորությունը կապացուցվի:

Նրանք պահանջել են պատշաճ հետաքննություն իրականացնելուց հետո մեղավորների նկատմամբ կոպիտ պատժամիջոցներ կիրառել:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել և վերածվել էր ռազմական լայնամասշտաբ բախումների հոկտեմբերի 7-ից և շարունակվում է մինչև այսօր:

Թուրքիան բախումների առաջին իսկ օրերից հայտարարել և քննադատել է այն, որ Իսրայելը թիրախավորում է խաղաղ բնակչությանը: Նման հռետորաբանությունն այնքան մեծ է եղել, որ արևմտյան մամուլը Թուրքիային, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, մեղադրել է հակասեմականության մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից