Ներքին 2 տարի առաջ - 13:52 22-11-2023

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական գործիչներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչներին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին։ Նա նշել է, որ այս այցելությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հետաքրքրվել են կալանավորների պահման պայմաններից և նրանց նկատմամբ վերաբերմունքից։

«ԿԽՄԿ-ն նաև ստուգում է, թե արդյոք պայմաններ ստեղծվե՞լ են, որպեսզի վերջիններս կարողանան կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։ Երբ մենք, որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե, այցելում ենք նրանց, այս գործունեության արդյունքում բոլոր տեղեկությունները, հարցերը փոխանցվում և քննարկվում են միայն երկկողմանի գաղտնի ձևով՝ համապատասխան կառույցների հետ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այս հարցերը պարբերաբար քննարկում է երկու կողմերի հետ՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական։ Տեղի այցելություններն իրականացվել են հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին»,-ասել է նա։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում