copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 19:57 21-11-2023

Պարզ քայլեր, որոնք կազատեն Երևանը խցանումներից

Գործարար, ծրագրավողո Արտաշես Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանը խցանումներից ազատելու իր ծրագրին։ Նա մասնավորապես գրել է․

«Երևան քաղաքի խցանումները վերացնելու շատ պարզ քայլեր կան, որ պետք է անել։ Թվարկեմ դրանք հերթով

1. Բոլոր այն ընկերությունները, որոնք մատակարարման մեքենաներ ունեն, նրանց շարժը քաղաքում արգելել պիկ ժամերին (այս հարցի մի քանի տարբերակներ կան լուծման ու պետք չի ասել որ բիզնեսին խանգարելու է, խոսել եմ մի քանի խոշոր արտադրողների հետ, բոլորը ասում են շատ լավ կլինի)։

2. Քաղաքի փողոցների 90% դարձնել միակողմանի, ներառյալ Կոմիտասի պողոտան։ (հեչ ծիծաղելու չի, տարրական հաշվարկ է, նմանատիպ աշխատող տարբերակներ կան տարբեր քաղաքներում, օրինակ Թիֆլիսում)

3. Երթևեկելի հատվածներում գոտիների բաժանարար գծերի փոխարեն կիրառել արգելապատնեշներ, օրինակ պլաստմասե բուլավաներ

4. Անիմաստ հատվածներում շրջադարձ կատարելու հնարավորությունների արգելում

5. Մեծ փողոցներում, (օրինակ Արշակունյանց) հասարակական տրանսպորտի տեղափոխում երրորդ երթևեկելի գոտի, որոնց համար կկառուցվի 1 կանգառ 2 կողմի համար (օրինակը կա Թիֆլիսում, Ճավճավաձե փողոցում)։

6. Հրապարակներում թույլատրել պարկինգներ, փոխարենը արգելելով հարակից փողոցների վրա։ (օրինակ Շահումյան հրապարակում կայանել, իսկ Վազգեն Սարգսյանի փողոցի վրա արգելել)

7. Բոլոր խաչմերուկներում աջ կողմ թեքվելը միշտ բաց լինի

8. Բոլոր ավտոբուսների կանգառներից հեռացնել կայանված մեքենաները և ավտոբուսներին պարտադրել կանգառ կատարեն միմիայն իրենց հատկացված կանգառում

9. Բոլոր խաչմերուկներից 300 մետր երկարությամբ արգելել պարկինգը

10. Բոլոր ճանապարհի մեջտեղը փչացած ու կանգնած մեքենաների տուգանում։

Վերակազմակերպել Աբովյան պուրակի երթևեկությունը, որը կվերացնի Նոր Նորքից իջնող խցանումը։ (լուծումը կգրեմ հետաքրքրվողներին)

Բազմաթիվ խաչմերուկների վրա կարող եմ ասել մասնավոր լուծումներ, որը էականորեն կթեթևացնի խցանումները

Օրինակները բերել եմ Թիֆլիսի վրա, որովհետև մոտ է, կարող են գոնե պատկան մարմինները գնան տեսնեն։ Հեռուներից օրինակ կասեմ Սինգապուրը, որտեղ ուղղակի կատարյալ էր։

Մենակ չասեք մարդիկ կըմբոստանան, դաժան բաներ եմ ասում և այլն»։

Այս գրառումին անդրադարձել է «Այբ»-ի տնօրեն Արամ Փախչանյանը՝ գրելով․ «Արտաշեսը կարեւոր հարցի է անդրադառնում՝ խցանումները Երեւանում, որոնք անտանելի են դարձել։ Իր մոտ մեկնաբանություն գրեցի, բայց որոշեցի նաեւ իմ ժապավենում խոսել սրա մասին։ Իմ կարծիքով, Արտաշեսի առաջարկած միջոցները միայն ժամանակավորապես կթեթեւացնեն վիճակը։ Կա շատ պարզ լուծում՝ պետք է քաղաքում սկսել եւ հետզհետե շատացնել վճարովի տեղեր, որոնք ՄԻԱՅՆ րոպեավճարով են, եւ քաղաքի կենտրոնը ամբողջապես անցկացնել այդ տարբերակի։ Այն, որ դու տարեկան 12 հազար տալով, առավոտվանից գալիս ես քանդված մեքենան կանգնացնում քաղաքում եւ երեկոյան այդ նույն մեքենայով վերադառնում տուն, քանի որ ավտոբուսը նույն գինն է գալիս եւ քեզ պալոժ չի ավտոբուս նստել, բերում է այս ամենի։ Հենց որ մարդիկ աշխատանքի եւ տուն գնան քաղաքային տրանսպորտով, եւ տրանսպորտը կզարգանա, եւ քաղաքը կդատարկվի։ Դրան գումարած, քաղաքի դատարկ մնացած շենքերից շատերը եւ դրանց նկուղները արագ կվերածեն կայանատեղերի, քանի որ միանգամից ձեռնտու կլինի, եւ լիքը տեղ կառաջանա փողոցից դուրս մեքենաներ կայանելու համար։ Մի խոսքով, եթե ռեսուրսը պակասել է, պետք է այն թանկանա։ Այլ տարբերակ չկա։ Հենց դա արվի, եւ մշակույթը փոխվի, կենտրոնական փողոցներում կայանման տեղերը պետք է բոլորը հանել, եւ որոշ ժամանակ հետո փողոցների մի մասը ընդհանրապես թողնել միայն հեծանվերի եւ նման անձնական տեղափոխման միջոցների համար։ Կդառնանք նորմալ քաղաք, որը մարդկանց համար է, ոչ թե մեքենաների»։

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան