Ներքին 2 տարի առաջ - 20:46 20-11-2023

Արամ Ա Կաթողիկոսի գլխավորությամբ Նյու Յորքի Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի է ունեցել աղոթք

Ամերիկային Միացեալ Նահանգներու Արեւելեան Հայոց Թեմին կատարած այցելութեան առիթով եւ նկատի ունենալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին մասնակցութիւնը միջ-եկեղեցական շարժումին եւ ունեցած լայն կապերը, Ազգային Առաջնորդարանը միջ-եկեղեցական աղօթքի արարողութիւն մը կազմակերպեց Նիւ Եորքի Ս. Լուսաւորիչ մայր եկեղեցւոյ մէջ:

Վեհափառ Հայրապետին կողքին արարողութեան մասնակցեցան Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեանը եւ Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Տօնոյեանը: Միջ- եկեղեցական աղօթքին մաս կազմեցին նաեւ Նիւ Եորքի բոլոր օտար եկեղեցիներու ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

հաւատացեալներու ներկայութեան տեղի ունեցած եկեղեցական այս արարողութիւնը խոր տպաւորութիւն թողուց ներկաներուն եւ առցանց հետեւողներուն վրայ: Եզակի երեւոյթ էր յատկապէս Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետին «Հաւատով խոստովանիմ» աղօթքի 24 տուներուն ընթերցումը 24 լեզուներով՝ ներկաներուն կողմէ։

Միջ-եկեղեցական աղօթքի աւարտին, առաջնորդ սրբազան հայրը խօսք առնելով՝ հրաւիրեց Վեհափառ Հայրապետը իր պատգամը փոխանցելու: Նորին Սրբութիւնը անդրադարձաւ միութեան ըմբռնումին ու հրամայականին, ինչպէս նաեւ միութեան գործնական արտայայտութիւն տալու միջոցներուն: Ան յատկապէս շեշտեց, որ ներկայ աշխարհին մէջ, երբ քրիստոնեայ հաւատքը վտանգուած է, անհրաժեշտ է մէկ կողմ թողուլ անցեալէն ժառանգուած դաւանական հարցերը եւ միջ-եկեղեցական գործակցութեան ճամբով հասարակաց կեցուածքներ որդեգրել քրիստոնէական հաւատքը վտանգող շարժումներուն նկատմամբ:

Արարողութենէն ետք, եկեղեցւոյ սրահին մէջ տեղի ունեցաւ ընդունելութիւն:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ