Ներքին 2 տարի առաջ - 11:54 20-11-2023

Ուելսի՝ բերման ենթարկված երկրպագուները եղել են ոչ սթափ, շշեր են կոտրել, փողոցում միզել են. shamshyan.com

Նոյեմբերի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Ուելսի ֆոտբոլային ակումբի երկրպագուներին հենց այնպես չեն տեղափոխել Ոստիկանության կենտրոնական բաժին։

Պարեկներն ու ոստիկանները նկատել են, որ մի խումբ քաղաքացիներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, գոռում-գոչում են, բայց սկզբում պարեկներն ու ոստիկանները զերծ են մնացել գործողություններ կատարելուց, քանի որ աշխարհում ընդունված է նաև նման ձևով երկրպագել իրենց թիմին։

Սակայն հետո նկատել են, որ այդ անձինք գարեջրի շշեր են կոտրում ասֆալտին, մի քանիսն էլ ակնհայտ բաց տարածքում միզում են, ինչից հետո պարեկներն ու ոստիկանները ստիպված, հասարակական կարգը պահպանելու նպատակով նրանց տեղափոխել են Ոստիկանության կենտրոնական բաժին։

Գ․Շամշյանի տեղեկություններով, բերման ենթարկված երկրպագուների մեծ մասը եղել է ոչ սթափ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայաստան-Ուելս ֆուտբոլային խաղին։ Ըստ BBC-ի տեղեկությունների՝ ոստիկանական բաժանմունքում ավելի քան 25 ուելսցի երկրպագուների լուսանկարել են և ծաղրել, ապա սպառնացել վեցամսյա ազատազրկմամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի