Ներքին 2 տարի առաջ - 09:54 19-11-2023

Հայաստանում դեռ իշխում է մի ռեժիմ, որը դավաճանել է Արցախյան շարժման եւ Անկախության հռչակագրի իդեալներին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «1988-2018թթ. հայոց նորագույն պատմության Ոսկեդարն էր, իսկ 2018-ից սկսած՝ ամոթի։

Կապիտուլյանտներից հակապետական են բոլոր նրանք, ովքեր փորձում են հավասարության նշան դնել թշնամուն հաղթած նախկին ու թշնամու առաջ «վիզը ծուռ» կապիտուլյացիա ստորագրած եւ Արցախն Ադրբեջանին հանձնած ներկա վարչակարգերի միջեւ։

Նման կարծիք տարածողները «ջուր են լցնում» արտաքին թշնամու ջրաղացին։

Ինչպե՞ս կարելի է համեմատել մի կողմից՝ արտաքին թշնամուն պարտության մատնած, Շուշին ազատագրած, հայությանն Եռատոն պարգեւած, Ապրիլյան պատերազմում հաղթած, իսկ մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական զույգի առաջ «ծնկի եկած»,կապիտուլյացիա բերած, Շուշին ու Արցախի թշնամուն տված, թուրքին Հայաստան մտնելու «կանաչ լույս»տված, Եռատոնը «էրատո» դարձրած վարչակարգերը։

Հաղթանակների արժեքը լղոզելն ու շարունակական կորուստների մեղավորությունը բոլորի միջեւ փայատիրական սկզբունքով բաշխելը դատապարտելի է ու զզվելի։

Պատմությունն անհնար է կեղծել։

1988-2018թթ. Հայոց պետականության ոսկե ժամանակաշրջանն էր, երբ Հայը հաղթած էր եւ դա բարձրաձայն ընդունել է նույնիսկ կապիտուլյանտներին հաղթած Ալիեւը։

Իսկ թշնամու լեզուն երկարել է, քանի որ Հայաստանում դեռ իշխում է մի ռեժիմ, որը դավաճանել է Արցախյան շարժման եւ Անկախության հռչակագրի իդեալներին»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում