Ներքին 2 տարի առաջ - 21:48 16-11-2023

ԱՄԷ-ն պատրաստակամ է աջակցել ՀՀ ՆԳ նախարարությանը. փոխնախարարն ընդունել է արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ձևավորման և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների ընթացքը։

«Նա առանձնացրել է մի շարք ուղղություններ և առաջնահերթություններ՝ անդրադառնալով ՆԳ նախարարության անձնակազմի կարողությունների զարգացմանը, ոստիկանության հիմնական հենասյունային ուղղությունների՝ հատկապես քրեական ոստիկանության կադրերի պատրաստման, գործիքակազմերի ընդլայնման, ինչպես նաև քրեական վարույթներով գործընկերության խորացմանը վերաբերող հարցերին։

Արփինե Սարգսյանն ընդգծել է հատկապես փրկարար ծառայության աշխատակիցների հմտությունների զարգացման ու կարողությունների ընդլայնմանն ուղղված վերապատրաստումների կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել է ծառայության տեխնիկական միջոցների հագեցվածության խնդրին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ԱՄԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլան բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցությունը՝ ողջունելով Ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումները։ Նա հայտնել է ՀՀ ՆԳ նախարարությանն աջակցելու պատրաստակամություն:

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում նորարար լուծումների ներդրման և փորձի փոխանակման հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու և ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի