Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:10 14-11-2023

Սամվել Շահրամանյանը կգնա՞ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ գրավոր նամակ է ուղարկել Սամվել Շահրամանյանին եւ հրավիրել հանձնաժողով՝ հարցաքննության։ Շահրամանյանի մտերիմներից մեկը մեզ ասաց, որ դեռ որոշում չկա` գնալ-չգնալու վերաբերյալ:

Ուշագրավ է, որ դեկտեմբերի 3-ին լրանում է հանձնաժողովի ժամկետը, եւ Շահրամանյանը պետք է արագ կողմնորոշվի` մերժե՞լ Անդրանիկ Քոչարյանի հրավերը, թե՞ իշխանության հետ չգնալ առճակատման ու ներկայանալ։ Հանձնաժողովը մտադիր է փակ նիստ անել, եթե, իհարկե, Շահրամանյանը չառարկի։

Հիշեցնենք, որ Ա․ Քոչարյանը եթերում ասել էր, թե Արայիկ Հարությունյանին չկարողացան հրավիրել, բայց մտադիր են Շահրամանյանին կանչել, մինչդեռ պատերազմի ժամանակ նա եղել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, զբոսաշրջության նախարարը, կապ չի ունեցել ռազմաճակատի հետ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ