Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:50 01-08-2023

Դավիթ Տոնոյանը ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին հրավիրեց մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

Ես պատրաստ եմ թույլատրելի թափանցիկության և դասակարգված տեղեկատվության տրամադրման առումով ձեր հարցադրումներին պատասխանել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Նաև կա նհրաժեշտություն հրապարակային հաշվետվություն ներկայացնելու իմ գործունեության վերաբերյալ, որովհետև ես երկար ժամանակաշրջան է չէի պատասխանում որևէ հարցի կապված պատերազմի հետ՝ բացառությամբ մեկ դրվագի՝ կապված անկլավների հետ: Ես ստիպված էի դրան արձագանքելու, քանի որ չգիտեի՝ լինելո՞ւ է այս հնարավորությունը, թե ոչ:

Գտնում եմ, որ անհրաժեշտություն է լինելու փակ նիստի անցկացման, քանի որ այն տեղեկությունների մեծ մասը, որոնք ես ցանկանում եմ տրամադրել հանձնաժողովին, պետք է նաև անցկացնել փակ նիստ:

Ես հայտարարեցի, որ անհրաժեշտություն կա հրապարակային հանդես գալու, քանի որ կային և ՀՀ վարչապետի բաց ելույթը, որը նաև ինձ մոտ բավականին հարցեր առաջացրեց, և գլխավոր շտաբի պետի հրապարակային արձագանքը:

Բացի այդ, ձեր հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում էին օգոստոսի 14-ին, դրանով էր պայմանավորված իմ շտապողականությունը»,-ասաց Դավիթ Տոնոյանը:

Նա նաև հրապարակայնորեն դիմեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին` խնդրելով ներկա լինել հանձնաժողովի նիստին. «Ես խնդրում եմ, որ գոնե փակ նիստի ժամանակ ընդդիմության մասնակցությունը լինի, առնվազն երկու ուժի մասնակցությունը՝ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի: Հակառակ դեպքում ես կխնդրեի այդ կուսակցությունների ներկայացուցիչներին այլևս հրապարկային չարտահայտվել առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերում»,-ասաց Տոնոյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նկատեց, որ ընդդիմությունը քաղաքական որոշմամբ է հրաժարվել մասնակցել նիստերին, սակայն ցանկացած պահի կարող են գալ ու մասնակցել:

Նշենք, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները