Մշակույթ 2 տարի առաջ - 19:22 11-11-2023

Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի․ Առնո Բաբաջանյանի հիշատակի օրն է

Այսօր ստեղծագործող ու կատարող, երաժշտության մոլեռանդ սիրահար արվեստագետի՝ Առնո Բաբաջանյանի հիշատակի օրն է։

Բաբաջանյանի նախնիների մեջ, ինչպես և ընտանիքում մասնագիտությամբ երաժիշտներ չեն եղել, սակայն հայրը, ոչ միայն երաժշտության մեծ սիրահար էր, այլև քյամանչա, շվի ու ֆիսհարմոն էր նվագում: «Հատկապես հոգեպարար էր նրա շվին, իսկ «Դլե յամանը» լսել էր պետք»,- հուզմունքով հիշել է հետագայում կոմպոզիտորը:



«Հայրս մտերմություն էր անում Չարենցի հետ: Բանաստեղծը հաճախ էր մեզ հյուր գալիս: Երաժշտական իմ անդրանիկ հաջողություններով ոգևորված` ծնողս մի անգամ` 1931-ին, պարծեցավ, թե 11 տարեկան տղան հորինել է պիոներական քայլերգ:

«Հապա նվագիր՛»,- պահանջեց Չարենցը:

Ես ինձ գցեցի դաշնամուրին:

«Իսկ նոտաները կա՞ն,- հարցրեց նա,- մի բե՛ր տեսնեմ»:

Եվ տեսնելուց հետո տիտղոսաթերթի լայնքով մեկ մակագրեց. «Տպագրել 1000 օրինակ, Եղիշե Չարենց»:

Դա իմ առաջին ստեղծագործական մկրտությունն էր»,- ամբողջ կյանքում ջերմությամբ հիշել է Չարենցին:



Չարենցի մասին մի հուշի պատառիկ էլ է թողել․ «Չարենցի բարությունը երեխաներս երբեմն չարաշահում էինք: Օրինակ, իմ տարեկից Արմենի հետ ունենում էինք մոտավորապես այսպիսի մի երկխոսություն.

-Սովա՞ծ ես։
-Ըհը։
-Ես էլ: Գնում ենք քեռի Եղիշեի մոտ:

Եվ ահա գնում էինք: Այն ժամանակ Չարենցը մնում էր «Ինտուրիստ» հյուրանոցում (հիմա՝ «Երևան»), ուր իր համարը լրիվ պատած էր ճապոնական նուրբ պաստառներով և մեծ թվով Բուդդայի արձանիկներ կային: Պոետը կեսօրին էլ նստած էր լինում անկողնում և միշտ նույն կարեկցանքով հարցնում էր. «Հը, տղերք, հո քաղցա՞ծ չեք: Տեսեք խոհանոցում բան-ման չկա՞»:

Եվ մենք առանց այլևայլության գցվում էինք համարի «խոհանոց» կոչվող թևը…»։



Ստեղծագործող Բաբաջանյանի խառնվածքին հարազատ էր ազգայինի ու արդիականի այնհամադրությունը, որը հատուկ Էր Ա. Խաչատրյանի երաժշտությանը, նրա վառ ու պատկերավոր աշխարհին: Բաբաջանյանին հարազատ էին Խաչատրյանի մշակած թեմատիկ համակարգի բնորոշ դրսևորումները:

Ինչ ժանրի էլ դիմեր կոմպոզիտորը՝ գտնում էր դեպի ունկնդրի հոգին տանող ուղիներ: Նրա խառնվածքին հոգեհարազատ էր ունկնդրի ջերմ արձագանքը և այդ իմաստով ևս նա շարունակում էր Արամ Խաչատրյանի ստեղծագործական ավանդույթները:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից