Ներքին 2 տարի առաջ - 14:30 10-11-2023

Հասարակության մոտ 80%-ը չի վստահում որևէ քաղաքական ուժի, 15,6%-ը իր ձայնը կտար ՔՊ-ին․ «GALLUP»

«GALLUP»-ը ներկայացրել է ՀՀ անվտանգային և ներքաղաքական խնդիրների վերաբերյալ հարցումների արդյունքները։

Հարցին, թե դեպի որ երկիր կամ երկրներ պետք է ուղղվի ՀՀ քաղաքական վեկտորը, 40%-ը նշել է, որ Հայաստանը պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ, Եվրոպական միության հետ նշել է 17%-ը, Ռուսաստան՝ 14 %-ը։ Ըստ Արմեն Նավասարդյանի 2020 թվականի հունիսին դեպի ՌԴ էր նշել հարցվածների 25%-ը և այս առումով նվազում է եղել։ 13 %-ը կարծում է, որ ՀՀ քաղաքական վեկտորը պետք է ուղղվի դեպի ԱՄՆ, 4,8 %-ը՝ Իրան, այլ երկրներ՝ 3,5 %։

Որ երկրներից կարելի է ստանալ ռազմաքաղաքական օգնություն մեր երկրի համար հարցին հարցվածների 41,1%-ը պատասխանել է Ֆրանսիա, Ռուսաստան՝ 14,4%-ը, Իրան՝ 18,7%-ը, ԱՄՆ՝ 23%-ը, Հնդկաստան՝ 21,3%-ը, Չինաստան՝ 1,8%-ը։

Հաջորդ հարցումը վերաբերում էր այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։

Հարցվածների 52%-ը նշել է, որ այո կան, 23%-ը նշել է՝ չկան, 25%-ը դժվարացել է պատասխանել։

Հաջորդ՝ եթե կան, ապա ովքե՞ր են քաղբանտարկյալներ հարցին 47,2%-ը նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի անունը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին նշել է հարցվածների 21,5%-ը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին՝ 19,1%-ը։

Հարցին՝ որքանով եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցվածների 20,4 %-ը նշել է, որ լիովին վստահում է, ավելի շուտ վստահում եմ՝ 13,2 %-ը, ավելի շուտ չեմ վստահում՝ 18,6%-ը, ընդհանրապես չեմ վստահում՝ 35,5%-ը, 12,3%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Եթե առաջիկա կիրակի օրը լինեին Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք հարցին 15,6%-ը պատասխանել է, որ կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 4,7%-ը, «Հանրային ձայն» կուսակցության օգտին՝ 2,5%-ը, «Բարգավաճ Հայաստան»՝ 2,1%, «Հանրապետություն կուակցություն»՝ 2%, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 1,2%, «Ազգային ժողովրդավարական բևեռ»՝ 0,4%, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցություն՝ 0,2%, «Ուժը հայրենյաց»՝ 0,2%, «Լուսավոր Հայաստան»՝ 0,2%, «Քաղաքացու որոշում»՝ 0,1%։ 23,5%-ը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին։

«Գելափի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արման Նավասարդյանի խոսքով հարցվածների մոտ 80%-ը չի վստահում ոչ մի քաղաքական ուժի։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը