copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 12:49 07-11-2023

Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 21 վթար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է այլ հանցագործության՝ 2, անձնական ունեցվածքի գողության և վրաերթի՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: