Ներքին 2 տարի առաջ - 09:05 06-11-2023

Վճարում ենք, որ հատակին նստած ուղևորվենք. Երևան-Գյումրի գնացքի ուղևորները բողոքում են

Էլեկտրագնացքով Երևանից Գյումրի ուղևորվող քաղաքացիները դժգոհում են, որ կազմակերպությունը ուղևորափոխադրումը պատշաճ ձևով չի կազմակերպում:

Քաղաքացիներից մեկն, ով երեկ՝ նոյեմբերի 5-ին, Երևան-Գյումրի էլեկտրագնացքով մեկնել է Գյումրի, Oragir.News-ի հետ զրույցում բողոքեց, որ թեև առավոտյան ժամը 7:50 բոլոր նստատեղերը զբաղված են եղել, Սասունցի Դավիթ կայարնում շարունակել են տոմս վաճառել՝ առանց զգուշացնելու, որ 3 ժամ կանգնած են մնալու:

«Տոմսը գնեցի 7:50-ին՝ գնացքի մեկնումից ընդամենը 5 րոպե առաջ: Երբ առաջացա, որ նստեմ, տեսա 2 վագոններում էլ ազատ տեղ չկար, ավելին՝ տասնյակ մարդիկ ոտքի վրա էին: Ես էլ, այդ մարդկանցից մի քանիսն էլ մոտեցանք դրամարկղի աշխատակցին, ասացինք, որ չենք պատրաստվում 3 ժամ կանգնած վիճակում հասնել Գյումրի, բայց տոմսավաճառ երիտասարդ աղջիկը պաասխանեց, որ տոմսը վերադարձնել հնարավոր չէ, և որ մեր հարցերը ներսում լուծենք՝ վագոնում:
Ստացվում է, որ այս կազմակերպությունը միայն իր գրպանի մասին է մտածում, կարևորը փող աշխատեն, թքած, թե ուղևորներն ինչ անհարմարություններ են կրում...»:

Ուղևորներից մեկ ուրիշն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ գնացքի աշխատակիցը վագոններում մարդկանց հոծ բազմությունը բացատրել է Արցախից բռնի տեղահանված անձանց համար հատուկ արտոնությունով.

«Աշխատակիցն ասաց, որ Կառավարության որոշում կա, ըստ որի՝ արցախցիներն անվճար են երթևեկում, նաև դա է պատճառը, որ վագոններում նստելու տեղ չկա: Բացի այդ նշեց, որ կիրակի օրերին միշտ է այս վիճակը եղել... Այսինքն՝ իրենք շատ լավ գիտակցում են, որ նման խնդիր կա, բայց լուծում չեն տալիս:
Մի քանի ուղևոր ստվարթուղթ խնդրեց, որ գոնե գցեն գետնին, նստեն… Այո, մարդիկ վճարում են, բայց հատակին նստած երթևեկում, սա է ձեր պատկերը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ»:

Քաղաքացիները պահանջում են, որ գոնե շաբաթ-կիրակի օրերին վագոնների քանակն ավելացնեն, այլապես ստիպված են լինելու հրաժարվել Երևան-Գյումրի գնացքից, փոխարենը տաքսիներով ուղևորվեն:

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրել. Աննա Հակոբյան
23:11 Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
23:57 ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության գալ, թե որ ոլորտներում չպետք է կիրառվի ԱԲ-ն. Բեսենտ
23:47 ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
23:27 ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք
23:32 «Ամերիկան հարյուր անգամ ավելի ուժեղ է Ռուսաստանից». Զելենսկին Թրամփին կոչ է արել հիշել ԱՄՆ ուժի մասին