Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:45 03-11-2023

Պատերազմից հետո եղբորս գտել են շնչահեղձ՝ ձեռքին մի նռնակ․ հրաշքով փրկվածի քույր

Ծնվել և 2 անգամ վերածնվել՝ ոչ բոլորին է բախտ վիճակվում, իսկ հադրութցի Ալեքսը 22 տարեկանում 3 անգամ հասցրել է վերածնվել։

«Երբ 2020 թվականի պատերազմին Հադրութից տեղահանվեցինք, եղբայրս՝ Ալեքսը, ժամկետային զինծառայող էր, ով հայտնվել էր շրջափակման մեջ։ Օրեր շարունակ նրանից տեղեկություն չունեինք։ Միայն պատերազմի ավարտից հետո՝ եղբայրս հրաշքով փրկվեց, կրկին շարունակեց ծառայությունը՝ որպես պայմանագրային զինծառայող։

Սեպտեմբերի 19-ին նա պոստերում էր։ Եղբորս հետ կապը կտրվել էր առաջին օրից։ Իսկ, երբ զինադադարը հաստատվեց, պարզվեց, որ եղբորս տեսել են վիրավոր, սակայն որտեղ է, ոչ ոք չէր կարողանում պատասխանել այդ հարցին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ալեքսի քույրը՝ Սվետլանա Մուրադյանը։

Տեղանքը, որտեղ Ալեքսն էր կռվում, ընթանում էին ամենաթեժ մարտերը։ Ծնողները զօրուգիշեր օպերատիվ շտաբում էին։ Որոնողական աշխատանքներ թույլ չէին տալիս այդ հատվածում։ Ողջ մնալու հույսերը զրոյական էին, սակայն՝ ոչ մոր համար, ում սիրտը վկայում էր, որ իր որդին ողջ է։

«Մայրս, ով մի գիշերվա մեջ ճերմակել էր, գիշերվա ժամը 4-ին կրկին զանգում է Ալեքսին։ Զանգերը, հրաշքով գնում են, նվաղ ձայնով պատասխանում է եղբայրս և անմիջապես անջատում, սկսում հաղորդագրություններ գրել ու հայտնել տեղանքի մասին։ Նա վիրավոր էր 2 ձեռքից և ոտքից։ Մայրս խնդրում է եղբորս՝ չլքել իրենց, շորերը պատռել և կապել վերքերը, մինչև լույսը կբացվի, իսկ երբ լույսը բացվում է, պարզվում է, որ որոնողական աշխատանքներ թուրքերը չեն թողնում իրականացնել։ Երբ սեպտեմբերի 22-ին կրկին փրկարարներին թույլ էին տվել որոնողական աշխատանքները վերսկսել, գտել են եղբորս՝ շնչահեղձ՝ ձեռքին մի նռնակ։ Նա 3-4 օր շարունակ ոչ հաց էր կերել, որ էլ ջուր խմել․․․մորաքրոջս ամուսինը ևս փրկարարների խմբում էր, ու երբ եղբորս ականջին շշնջում է մորս, հորս, իմ անունները, նա բացում է աչքերը»,- կրկին վերապրելով այդ օրերի մղձավանջը, պատմում է Սվետլանան։

ԸՆտանիքն այսօր բնակվում է վարձով՝ Փարաքյար խոշորացված համայնքում։ Ալեքսը դեռևս ապաքինման փուլում է։ Երկու անգամ բռնի տեղահանված Մուրադյանների ընտանիքի անդամներից ոչ ոք դեռևս չի աշխատում։ Ասում են՝ երջանիկ են ու շնորհակալ Աստծուց, կարևորը Ալեքսն է, ով իրենց հետ է։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս