Ներքին 2 տարի առաջ - 17:52 03-05-2024

Սիսիանում 14-ամյա տղան նռնակ է գտել, տեղի է ունեցել պայթյուն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պայթյունի հետևանքով Սիսիան համայնքի 14–ամյա անչափահաս բնակչի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024թ․ մայիսի 1–ին՝ ժամը 14։08–ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ առարկայի պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Սիսիան համայնքի 14–ամյա բնակիչը։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 335–րդ հոդվածի 1–ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 11։40–ի սահմաններում, հիշյալ անչափահասը իրենց տան տանիքից գտել է հանգուցյալ պապի կողմից դեռևս 1991թ․ ԼՂ-ի տարածքից բերված նռնակի պայթուցիչը, տեղափոխել ավտոտնակի մոտ և, չհասկանալով, թե ինչ է, ցանկացել է հանել պայթուցիչի օղակը։ Արդյունքում՝ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով 14–ամյա տղան ստացել է մարմնական վնասվածքներ։

Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է նռնակի պայթուցիչի լծակ և պայթուցիչի հարվածական մեխանիզմ՝ դանդաղեցուցիչով։

ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին հանձնարարություն է տրվել՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում․ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ