Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 15:24 31-10-2023

Բաքվից հայտնում են՝ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է՝ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության բանակցություններն ընթացել են մի քանի հարթակներում, հայկական կողմին ներկայացվել են կոնկրետ և մանրամասն առաջարկներ խաղաղության ապագա պայմանագրի պայմանների վերաբերյալ։ Հայաստանը նույնպես Ադրբեջանին է ներկայացրել իր մեկնաբանություններն ու դիրքորոշումը»,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։

Մամեդովն ընդգծել է՝ Ադրբեջանը պնդում է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։

«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկն ուժի մեջ է մինչ այսօր։ Ուստի հաջորդ քայլերը պետք է Հայաստանն անի։ Այսօրվա դրությամբ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է