Ներքին 2 տարի առաջ - 21:54 26-10-2023

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Լոնդոնում համաժողովի ընթացքում ներկայացրել է ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացումը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կայացած հայ-բրիտանական գործարար համաժողովի շրջանակում մասնակցել է «Ենթակառուցվածքային և լոգիստիկ հնարավորություններ» պանելային քննարկմանը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է տնտեսության ոլորտում գործող պետական օժանդակության գործիքակազմը և անդրադարձել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը: