Ներքին 2 տարի առաջ - 18:17 11-06-2024

ՀՀ Ֆինանսների նախարարության պատվիրակությունը Լոնդոնում համաժողովի է մասնակցել

Հունիսի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, պետական պարտքի կառավարման վարչության պետ Սամվել Խանվելյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը Լոնդոնում մասնակցել են Ջեյ Փի Մորգանի կողմից կազմակերպված «Զարգացող շուկաների ֆիքսված եկամտով գործիքներ» խորագրով համաժողովին և իրականացրել ոչ գործարքային իրազեկման արշավ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, համաժողովի շրջանակներում իրականացվել են ինչպես անհատական, այնպես էլ խմբային հանդիպումներ միջազգային կապիտալի շուկայում գործող 27 խոշորագույն ակտիվների կառավարիչների, ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կազմակերպվել էր նաև Հայաստանին նվիրված առանձին պանելային քննարկում ներդրողների ավելի լայն շրջանակի հետ:

Պանելային քննարկման և առանձին հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՀՀ ընթացիկ տնտեսական զարգացումներն ու դրանց հեռանկարը, պետության կողմից իրականացվող բարեփոխումները, հարկաբյուջետային, պարտքային և դրամավարկային քաղաքականությունները, ներքին պարտքի դրամային շուկայում մասնակցության հնարավորությունը: Գրեթե բոլոր ներդրումային ընկերություններն ունեին դրական ընկալում Հայաստանի և նրա վարած տնտեսական քաղաքականության վերաբերյալ:

Ներդրողների հետ հանդիպումները կարևոր են միջազգային կապիտալի շուկայում Հայաստանի դիրքի ամրապնդման և պետական պարտատոմսերի ու ընդհանրապես արժեթղթերի շուկայում ինստիտուցիոնալ ոչ ռեզիդենտ ներդրողների մասնակցության ընդլայնման տեսակետից:

Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպել է նաև Բլումբերգ գործակալության ներկայացուցիչների հետ և քննարկել համագործակցության զարգացման հեռանկարները:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին