Ներքին 2 տարի առաջ - 14:53 26-10-2023

Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել միջանցքի հարց․ Արթուր Հովհաննիսյան

Խաղաղության խաչմերուկը որպես տեսական տերմին մեր միջազգային գործընկերների մոտ շատ ընդունելի է:

Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Վարչապետը երեկ ասում էր, որ արդեն գործնականում թղթի վրա ենք հանձնելու, թե խաղաղության խաչմերուկ ասելով ինչ ենք հասկանում: Իսկ միջազգային գործընկերների վերաբերմունքի ամենավառ արտացոլումը Գրանադայի հայտարարություներն են»,- ասել է նա:

Հարցին, թե արդյոք մենք կարող ենք համարել, որ միջանցքի հետ կապված հարցը փակված է, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց.

«Երբեք չի եղել նման հարց միջազգային օրակարգում, երբեք, և Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել նման հարց և նման քննարկման մասնակից չի եղել: 1 վայրկյան անգմ նման թեմայով քննարկման մասնակից չենք եղել:

Հայաստանի Հանրապետություը քննարկում է ապաշրջափակումը՝ իրավազորության, տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Մեզ համար կարևոր է, որ բոլոր տերմինները բոլորի համար նույն կերպ հասկացվի»,- ասել է նա:

Նա նշեց, որ խաղաղության խաչմերուկը ՀՀ-ի կողմից տարածաշրջանի երկրներին արված խաղության բանաձևի առաջարկն է և հույս ունի, որ հատկապես տարածաշրջանի երկրիները ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ կուսումնասիրեն մեր առաջարկը և ընդառաջ կգնան տարածաշրջանում խաղաղության մեր առաջարկին:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում