Ներքին 2 տարի առաջ - 11:55 26-10-2023

Որ ընկերություններն են երրորդ եռամսյակի խոշոր հարկ վճարողները

ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 266 միլիարդ 911 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 967 միլիարդ 676 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 299 միլիարդ 235 միլիոն դրամ։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 52,4 մլրդ դրամ։

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է, որը վճարել է 39 մլրդ 491,6 մլն դրամ հարկ, երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ Տոբակո»-ն է՝ 31 մլրդ դրամ վճարված հարկերով:

Չորրորդ հորիզոնականում «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն (մոտ 30,1 մլրդ), հինգերորդում՝ «Փրիթի ուեյ»-ը (մոտ 23 մլրդ ,354,4 մլն դրամ), վեցերորդում հորիզոնականում՝ «Ամերիաբանկ»-ը (մոտ 22,9 մլրդ դրամ), յոթերորդը՝ «Արդշինբանկ»-ը (21,3 մլրդ), ութերորդում՝ «Սի փի էս էներջի գրուպ»-ը (16 մլրդ 587,1 մլն դրամ), իներորդում՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը (մոտ 15,7 մլրդ դրամ)»։

«Ջեյ թի այ Արմենիա»-ն եզրափակում է տասնյակը։ Ընկերությունը պետական բյուջե է վճարել 13,4 մլրդ դրամ։

Նշենք նաև, որ առցանց առեւտուր իրականացնող «Վայլդբերիզ» ընկերությունը 2023 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանում 13-րդ խոշոր հարկատուն է։

Ընկերությունը այս տարվա 9 ամիսներին Հայաստանի պետական բյուջե է վճարել 12 մլրդ 507,5 մլն դրամի հարկեր։ 2022 թվականի երրորդ եռամսյակում «Վայլդբերիզ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 528-րդ տեղում էր՝ վճարելով 366,2 մլն դրամ հարկ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար