Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:32 24-10-2023

Մեր երկրի նախագահի հետագիծն այն է լինելու, որ քաղաքացիները մի օր իր անունը կհիշեն․ Մամիջանյան

Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը սկսել է մեր քաղաքացիների որոշ հատվածի կողմից ընկալվել որպես բնական աղետ, որը չունի պատասխանատուներ ու մեղավորներ, բայց այդպես չէ։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ մեղավորն առաջին հերթին Ադրբեջանի իշխանությունն է, որն ագրեսիա էր իրականացնում ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ, և որի վերջնակետը Արցախում էթնիկ զտումներն էին։

«Երկրորդ մեղավորը ՀՀ իշխանությունն էր, որն իր չարչիական քաղաքականությամբ Պրահայում հայտարարություն արեց, որը հիմք նախապատրաստեց տվյալ վիճակի համար»,- ասաց նա։

Հայկ Մամիջանյանը համեմատական անցկացրեց 2018 և 2023 ՀՀ իշխանությունների միջև՝ դատողությունները թողնելով հասարակությանը։

«2018-ին ՀՀ ինքնիշխան տարածքն ամբողջապես գտնվում էր ՀՀ վերահսկողության ներքո, 2023-ին առնվազն 150 քկմ տարածք վերահսկվում է ադրբեջանցի զինյալների կողմից։ Արցախի Հանրապետության տարածքը 12 հազար քկմ-ից ավելի էր, հիմա զրո է։ ՀՀ պետական պարտքը 6.8 մլրդ դոլար էր, հիմա 11,3-ի շրջանակում է։ 2018-ին ՀՀ-ում կար 0 քաղբանտարկյալ, հիմա՝ 40-ից ավելի են»,- ներկայացրեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում