Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 19:06 27-08-2022

Մեր երկրի սկզբունքն այն է, որ մի երկիրը չի կարող ազդել մեկ այլ երկրի ազգային շահերի վրա. Ադրբեջանում Իրանի դեսպան

Իրանը երկար տարիներ Ադրբեջանին և Նախիջևանին է ապահովել է կապող հիմնական ճանապարհով, ինչը շարունակվում է նաև այսօր։ Ինչպես հայտնում է Tert.am-ը, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին, փոխանցում է APA-ն։

Դեսպանը նշել է, որ Իրանն ընդլայնում է տրանսպորտային կապերը Ադրբեջանի հետ. «Դրանք կառուցվող երկաթուղիներ են։ Իրանը դեմ չէ «Զանգեզուրի միջանցքին» (չակերտները՝ Tert.am), կա գլխավոր միջանցք եղբայրական Ադրբեջանի հետ: Այս հիմնական միջանցքն Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ արդեն 30 տարի։ Ադրբեջանի և Նախիջևանի միջև բոլոր հաղորդակցություններն իրականացվել են Իրանի տարածքով։ Այս միջանցքը մենք համարում ենք գլխավորը։ Բնականաբար, պետք է լինեն այլընտրանքային միջանցքներ։ Այսինքն՝ ինչ վերաբերում է Ադրբեջանը և Հայաստանը կապող նոր «միջանցքին» (չակերտները՝ Tert.am), դա կախված է երկու երկրներից և միջազգային հարց է։ Մեր երկրի սկզբունքն այն է, որ մի երկիրը չի կարող ազդել մեկ այլ երկրի, այդ թվում՝ հարևան պետությունների ազգային շահերի վրա»։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում համագործակցության հարցին, դեսպանն ասել է, որ «3+3» խորհրդատվական հարթակը կնպաստի տարածաշրջանում համագործակցությանը:

«Այս հարթակի առաջին հանդիպումը անցկացվել է անցյալ տարի Մոսկվայում։ Այս տարի այն կանցկացվի Թեհրանում։ Այս ձևաչափի շրջանակում մենք կարող ենք երկխոսության միջոցով լուծել տարածաշրջանում առկա խնդիրները։ Մենք առաջընթաց ենք տեսնում տարածաշրջանում կարգավորման ուղղությամբ», - ասել է Իրանի դեսպանը:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում