Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:21 15-03-2022

Արարատ Միրզոյանը մեր երկրի քաղաքացիներին փորձում է իր էժան ստերով կերակրել․ Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Անադօլու» գործակալության ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցին։ Գրառման մեջ ասվում է․

«Երկու տարբերակ կա.

1. Արարատ Միրզոյանը չունի մեր երկրի դիվանագիտական պատմության տարրական գիտելիքներ եւ անտեղյակ է մեր հասարակության մեջ տիրող կարծիքներից

2. Արարատ Միրզոյանը մեր երկրի քաղաքացիներին չի հարգում ու փորձում է իր էժան ստերով կերակրել

Իր հարցազրույցում նա նշել է. «Ընդգծեմ, որ սա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թուրքիա վերջին տասնամյակում»։ 2014 թվականին ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, բայց ոչ թե Միրզոյանի պես ատամնաշարը ցուցադրելու, այլ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հրավերը փոխանցելու համար։

Հաջորդիվ Միրզոյանը ասում է. «Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում»։

Այդ հասարակական կարծիքը կառավարական «դաչաներ»-ու՞մ եք հաշվել։ Մեր երկրում միայն այդտեղի բնակիչներն են թուրքի գիրկը վազելուն կողմ։ Հասարակության 68-90%-ը համարում է Թուրքիան սպառնալիք (ըստ ոլորտի՝ տնտեսական, քաղաքական, անվտանգային) եւ միայն 5%-ն է համարում, որ անհրաժեշտ է առաջնահերթ հենց այդ երկրի հետ բարելավել հարաբերությունները (IRI-ի հարցման արդյունքները կցված են գրառմանս)։

Իրականում, դուք պարզապես մարգինալների խունտա եք, որը չի ներկայացնում մեր հասարակությունը եւ ոչ մի պարագայում իրավունք չունի խոսել մեր երկրի անունից։

Մնացածի մասին՝ առաջիկա հարցազրույցներում»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի