Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:22 21-10-2023

Բարձր խոսելու պատճառով 26-ամյա արտաշատցին դանակահարել է 20-ամյա համաքաղաքացուն

Հոկտեմբերի 20-ին` ժամը 23.00-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 22.30-ի սահմաներում Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի շենքերից մեկի բակում բարձր խոսելու շուրջ վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածն ու 26-ամյա և 23-ամյա երկու երիտասարդներ, որի ընթացքում էլ 26-ամյա երիտասարդը դանակահարել էր 20-ամյա երիտասարդին:

Հոկտեմբերի 21-ին` ժամը 00.15-ին, 26-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել կատարվածի մասին:

Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը