Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:44 28-07-2022

Նռնակ է պայթեցրել Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ 29-ամյա տղամարդը ծեծել է 34-ամյա համաքաղաքացուն․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ երեկ Կապանում նռնակի գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հուլիսի 27-ին՝ ժամը 00:50-ին. ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կապան քաղաքի 29-ամյա բնակիչն ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել 34-ամյա համաքաղաքացուն, ինչից վիրավորված՝ վերջինս նռնակ է պայթեցրել Երևան-Մեղրի ավտոճանապարհի երթևեկելի մասում: Այնուհետև 29-ամյա տղամարդը ծեծել է 34-ամյա համաքաղաքացուն:

Նույն օրը Կապան քաղաքի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է և ներկայացվել վարույթ նախաձեռնող մարմնին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են նռնակի դետալներ, արնանման հետքեր և հագուստ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ