Ներքին 1 տարի առաջ - 10:10 13-02-2025

Քաջարանի քաղաքապետին մեծ–մեծ խոսելու համար դանակահարել են․ խոսնակը հերքում է

Oragir.News-ի տեղեկություններով՝ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլի ժամանակ դանակահարել են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ վերջինս գնացել է աշխատակիցների հետ զրուցելու, նրանց հանգստացնելու, սակայն Փարամազյանի մեծ-մեծ խոսքերը դուր չեն եկել գործադուլ հայտարարած աշխատակիցներին, ինչն էլ դարձել է վիճաբանության, ապա դանակահարության պատճառ։

Նշենք, որ Մանվել Փարամազյանը, ով իբրև թե «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ է, շատ ջերմ հարաբերություններ ունի ՔՊ-ի հետ։ Նա բազմիցս խոսել է իր և Սյունիքի մարզպետի ընկերական հարաբերությունների մասին, դե իսկ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ոչ միայն շքեղ ծաղկեփնջով է դիմավորում, այլև ըստ որոշ տեղեկությունների, հանդիսանում է Աննա Հակոբյանի բիզնես հետաքրքրությունների ներկայացուցիչը Քաջարանում, ինչին առաջիկայում կանդրադառնանք։

Նյութը հրապարակելուց հետո Oragir.News-ի հետ կապ է հաստատել Քաջարան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Դավիթ Համբարձումյանը և տրամադրել հերքման տեքստ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Ես` Քաջարան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Դավիթ Համբարձումյանս պաշտոնապես հայտարարում եմ, որ Oragir.news լրատվական կայքում, 2025 թվականի առավոտյան ժամը 10։10, հրապարակված նյութը այն մասին, որ Քաջարան համայնքի ղեկավարը դանակահարվել է իրականության հետ աղերս չունի`սուտ է և ապատեղեկատվություն։
Քաջարան համայնքի ղեկավարը իր բնականոն աշխատանքային ռիթմի մեջ է, իսկ առավոտյան էլ հանդես է եկել Տեառնընդառաջի օրվա խորհրդի շնորհավորանքով»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը