Մամուլ 3 տարի առաջ - 07:04 21-10-2023

Փաշինյանական ծանոթ ձեռագիր. ինչ կատարվեց երեկ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ բռնի տեղահանված մի խումբ արցախցիներ ժամեր շարունակ ակցիա իրականացրին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց. նրանք մի շարք պահանջներ ներկայացրին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին:

Բնականաբար, արցախցիները իրավունք ունեն եւ պարտավոր են պահանջատեր լինել իրենց իշխանություններից եւ պատասխաններ պահանջել նրանցից: Ամեն բան, սակայն, այնքան պարզ եւ ընկալելի կլիներ, եթե մի շարք մութ ու քողարկված դետալներ մեր աչքից վրիպեին: Նախ՝ ուշագրավ է, որ ակցիա իրականացնող արցախցիները որեւէ պահանջ չունեին Արցախի հանձնման գլխավոր մեղավորից՝ Նիկոլ Փաշինյանից եւ նրա իշխանությունից, հակառակը՝ ամեն երկրորդ խոսքին կրկնում էին, որ գոհ են Հայաստանի իշխանություններից, որ իրենց գումար են տալիս, կացարանով են ապահովում. սա՝ այն դեպքում, երբ հաճախ տեսնում ենք անօթեւան մնացած, քաղցած եւ դրսում գիշերող արցախցիների:

Ակցիա իրականացնող արցախցիների հրահանգիչներն էլ անընդհատ նրանց կողքից հիշեցնում էին, որ ամեն խոսքի կրկնեն նույնը՝ թե Հայաստանի իշխանությունների հետ խնդիր չունեն, իրենց խնդիրը Արցախի իշխանությունների հետ է: Արցախցիները երեկ իրենց ակցիայի ժամանակ կարմիր թելի նման մի գիծ էին առաջ տանում, թե արցախցի բարձրաստիճան պաշտոնյաները տարիներ շարունակ իրենց թալանել են եւ այդ գումարով իրենց թանկարժեք տներ, ավտոմեքենաներ գնել:

Ավելին՝ նրանք դիմում էին Հայաստանի իրավապահ մարմիններին, որպեսզի Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքը բռնագրավեն ու տան անօթեւան մնացած արցախցիներին: Ճիշտ նույն թեզը, ինչ Փաշինյանն է առաջ քաշում, այդ թվում՝ ֆեյքային գրոհներով: Կարճ ասած, շատ ծանոթ ձեռագիր է՝ բոլորիս արդեն ծանոթ «փաշինյանական» ձեռագիր. Հայաստանում էլ մշտապես տարածքային նոր կորուստների կամ նոր պարտությունների դեպքում, երբ հանրությունը պետք է իր արդար բողոքի ձայնը բարձրացնի, Նիկոլ Փաշինյանը ու նրա կողմնակիցները անգիր արած սկսում են նույն թեզը ներարկել հանրության մեջ՝ նախկիններ, թալանչիներ, ապօրինի ունեցվածք եւ նույն ծեծված խոսքերը:

Այսպիսով, այս մի շարք ակնհայտ փաստերը համադրելով՝ ակնհայտ է դառնում դեռեւս երեկվանից շրջանառվող թեզը, որ երեկվա, այսպես կոչված, ինքնաբուխ ակցիան ուղղորդված էր Արցախի կորստի գլխավոր մեղավոր Նիկոլ Փաշինյանի եւ նրա խոսափողի՝ ավերակների վրա իշխանություն տենչող Սամվել Բաբայանի կողմից:

Նպատակն էլ պարզ է՝ Հայաստանի իշխանությունների դեմ կուտակված հանրային ահռելի դժգոհությունն ուղղորդել դեպի Արցախի իշխանությունները, որպեսզի այդ դժգոհությունը մի օր հանկարծ չպայթի Երեւանի կենտրոնում՝ ընդդեմ Փաշինյանի:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»