Արցախցի ցուցարարները ծեծել են ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին
Արցախցիներն այսօր Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումից հետո լարված իրավիճակ ստեղծվեց։
Քաշքշուկ սկսվեց ցուցարարների և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի միջև։ Վերջինս ծեծի ենթարկվեց։