Ներքին 3 տարի առաջ - 21:34 19-10-2023

ՄԱԿ ՓԳՀ-ն պատրաստակամ է աջակցել հումանիտար հարցերում գործընկերների հետ Կառավարության փոխգործակցության ապահովմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին` փոխվարչապետ Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի առաջնային կարիքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները` ընդգծելով արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ այս համատեքստում Ֆիլիպ Լըկլերկը վերահաստատել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պատրաստակամությունը՝ աջակցելու տարբեր մասնագիտացված կառույցների և զարգացման գործընկերների հետ հումանիտար արձագանքի կազմակերպման ուղղությամբ Կառավարության արդյունավետ փոխգործակցության ապահովմանը:

Նշվում է, որ զրուցակիցներն ընդգծել են առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման ուղղությամբ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կարևորությունը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ