Ներքին 3 տարի առաջ - 14:13 14-10-2023

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մարդասիրական աղետ է կանխատեսել Գազայի բնակչության տեղահանման պատճառով

Գազայի հատվածի բնակչությանը մի մասից մյուսը տեղափոխվելու կոչերը չեն կարող իրականացվել առանց հումանիտար աղետալի հետևանքների, քանի որ խոսքը գնում է մեկ միլիոն մարդու մասին, ովքեր գնալու տեղ չունեն։ Այդ մասին ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի գրասենյակի ներկայացուցիչ Սալիմ Օվեյսը։

«Նման կոչերը, եթե իրականացվեն, կհանգեցնեն Գազայի հումանիտար իրավիճակի արտակարգ սրման, քանի որ խոսքը գնում է Գազայի հյուսիսում գտնվող մոտավորապես մեկ միլիոն մարդու մասին, ովքեր գնալու տեղ չունեն, նրանց համար ապահով վայրեր չկան։ ՄԱԿ-ի մասնաճյուղերը կոչ են արել հրաժարվել այս որոշումից և թույլատրել մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված՝ երեխաների, ընտանիքների և խաղաղ բնակիչների միջև բաշխման համար», - նշել է Օվեյսը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ հակամարտող բոլոր կողմերը, միջազգային իրավունքի համաձայն, պատասխանատու են խաղաղ բնակիչների պաշտպանության համար և պարտավոր են պահպանել երեխաների և քաղաքացիական անձանց կյանքն ու անվտանգությունը, որտեղ էլ նրանք լինեն։

Օվեյսն ասել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները շարունակում են գտնվել Գազայի հատվածում, ինչպես եղել են մինչև հակամարտությունը։ Այս պահին նրանցից ոչ ոք չի տուժել, սակայն վնաս է հասցվել կազմակերպության ենթակառուցվածքին։

«Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը շատ բարդ է, մարդասիրական աշխատողների և կազմակերպությունների աշխատակիցների համար շատ դժվար է նույնիսկ տեղաշարժվելը, ուստի, մենք խնդրում ենք մարդասիրական զինադադար և անվտանգ միջանցքներ՝ երեխաների և ընտանիքների համար, որպեսզի այդ մարդիկ հնարավորություն ունենան օգնության հասնել», - հավելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին