Ներքին 2 տարի առաջ - 13:30 12-10-2023

Վարձակալությամբ բնակարան տվողներին ասում ենք՝ բոլորդ պետք է գաք օրինական դաշտ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ պետական բյուջեից 6 ամսվա ընթացքում 27 մլրդ դրամ կծախսվի ԼՂ բռնագաղթվածների համար։ Այս ասին այսօր կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր է, որպեսզի էստեղ նույնպես թափանցիկության որոշակի ցուցանիշ ապահովենք, և ոչ միայն գումարների ստացման, այլև գումարների նպատակային ծախսման վերաբերյալ։ Արդեն նշվեց, որ նոյեմբերից ավելի շատ տվյալներ ուզենք, որպեսզի համոզվենք, թե որտեղ է բնակարան վարձված ևա այլն։ Ուզում եմնաև մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մինչև այս իրադարձությունները բնակարանների վարձակալության հետ կապված որոշակի օրենսդրական կարգավորումներ ենք նախատեսել, ըստ որի ակնկալում ենք, որ բնակարանների վարձակալության գործարքները պետք է լինեն լիարժեք թափանցիկ, որպեսզի նաև պետական բյուջեի հետ հարաբերությունները ճիշտ կարգավորվեն։

Ուզում եմ ֆիքսենք, որ անկախ այս իրադարձություններից մենք խնդիր էինք դրել, որ բնակարանների վարձակալության շուկան պետք է ստվերից դուրս գա»,- ասաց Փաշինյնաը՝ հավելելով, որ բռնի տեղահանվածների հետ կապված իրավիճակով իրենց վճռականությունը ոչ միայն չի սասանել, այլ ավելի վճռական են դարձել․ «Վարձակալությամբ բնակարաններ տվող մեր սիրելի հայրենակիցներին ասում ենք՝ բոլորդ պետք է գաք օրինական դաշտ, որովհետև ՀՀ-ում էդ թափանցիկության քաղաքականությունը, որն ակնկալվում է կառավարությունից, պետք է ակնկվալի բոլորից: Հատկապես, որ 2024-ի հունվարի մեկից թևակոխում ենք համընդհանուր հայտարարագրման համակարգ»։

Վարչապետն ընդգծեց, որ մինչ այս պահն ընդունված որոշումներով իրենց հատկացումները ԼՂ-ից բռնագաղթվածներին 100 մլն դոլարը գերազանցում է և շատ կարևոր է ծախսված ամեն գումարի դիմաց հաշվետվություն տալ։


Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը