Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:27 10-10-2023

Սյունիքի մարզում անցկացվել է հրամանաշտաբային ուսումնավարժություն

«Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» թեմայով HOPE 2023 լայնամասշտաբ վարժանքի շրջանակներում հոկտեմբերի 10-ին Սյունիքի մարզում անցկացվել է «Տոլորսի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում ազդակիր բնակավայրերի բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով հրամանաշտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարում էր ՀՀ ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության պետ, փ/ծ գնդապետ Գ. Մարտիրոսյանը, իսկ շտաբի պետն էր ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ, փ/ծ գնդապետ Ն. Մարգարյանը:

Ուսումնավարժությանը ներգրավված էին ՆԳՆ ՓԾ ԲՊԱՌՆ վարչության տեխնածին վթարների բաժնի անձնակազմը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ԲՊ բաժնի փրկարար ծառայողները, ազդակիր համայնքների արձագանքող ստորաբաժանումները:

Վարժանքի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Սիսիան խոշորացված համայնքի ղեկավարի, տեղակալների, այլ շահագրգիռ պաշտոնատար անձանց հետ. քննարկվել են Տոլորսի ջրամբարի պատվարի հնարավոր փլուզման դեպքում մասնակիցների գործողությունները, ինչպես նաև բնակչության պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր:

Ուսումնավարժության նպատակն էր.

• ստուգել և կատարելագործել մասնակիցների հմտություններն ու ունակությունները Տոլորսի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի և (կամ) փլուզման դեպքում բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում,

• ստուգել «Տոլորսի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի և (կամ) փլուզման դեպքում բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների պլան»-ի իրատեսական լինելը:

Ուսումնավարժության սցենարի համաձայն խաղարկվել են մի շարք միջանկյալներ:

Ղեկավարի առաջարկությամբ, գործողության մեջ է դրվել «Սյունիքի մարզի Տոլորսի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի և (կամ) փլուզման դեպքում բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների պլան»-ը:

Փոխհամագործակցելով շահագրգիռ ծառայությունների և կազմակերպությունների, ինչպես նաև տարհանման հանձնաժողովների հետ իրականացվել են բնակչության տարհանման, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ, լուծվել են բոլոր միջանկյալներով առաջադրված խնդիրները:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել